ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ
Հալեպը շարունակվում է հրթիռակոծվել․ կան նոր զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրթիռակոծվել են Հալեպի Մերիդյան, Սեբիլ, Սուլեյման ալ-Հալաբի թաղամասերը, ինչպես նաև Հալեպի համալսարանի շրջակա տարածքը։ Կան զոհեր և վիրավորներ։
Ոստիկանությունը օպերացիա է իրականացրել Hayatın Sesi և İMC TV-ում
Թուրքիայում շարունակվող արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով փակված Hayatın Sesi և İMC TV հեռուստաընկերություններում այսօր ոստիկանական օպերացիա է իրականացվել։ Հեռուստաընկերությունների շենքերը կողպվել են։
Med Nûçe-ի հեռարձակումը դադարեցվել է
Թուրքիայում արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով ավելի վաղ դադարեցվել էր 12 հեռուստաալիքի հեռարձակումը։ Հաջորդիվ դադարեցվել է նաև Med Nûçe հեռուստաընկերության հեռարձակումը։ Med Nûçe-ն հառարձակում իրականացնում էր Եվրոպայում։
Գրաքննությունն արդեն լրատվական կայքերին է հասել
Թուրքիայում TÜRKSAT-ի միջոցով հեռարձակվող 12 հեռուստա և ռադիոալիքների եթերը դադարեցվել է, որից հետո արգելափակվել են «Օզգյուր ռադիո», «Հայաթըն սեսի» և «ԻՄՋ»-ի լրատվական կայքերը։
«Զիրվե»-ի կոտորածը, Դինքի սպանությունն ու JİTEM-ը
Եվս մեկ շաբաթ՝ լի կարևոր և Թուրքիայի պատմության մեջ հետք թողած դատավարություններով։ Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում շարունակվում է պաշտոնատար անձաց դատավարությունը։ Մալաթիայում գտնվող «Զիրվե» հրատարակչատան կոտորածի դեպքի գործով որոշում է կայացվել և ակնհայտ է, որ Մուսա Անթերի սպանության գործին կցված Ժանդարմերիայի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի JİTEM խմբավորման գործում գարու հատիկի չափ առաջընթաց անգամ չկա։
«Վիլյամ Սարոյան» շքանշանը՝ Սևան Նշանյանին
Լեզվաբան, գրող Սևան Նշանյանը արժանացել է Սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող Վիլյամ Սարոյանի անվան շքանշանին։
Բերման են ենթարկվել քրդերեն երգեր կատարելու համար
Դերսիմի Փերթիկ գավառում հարսանիքներից մեկում քրդերեն երգեր կատարելու պատճառով երաժշտական խմբի (Grup Çığlık Orkestra) 3 անդամ ձերբակալվել են «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով։
Շըրնաքի 14 շրջան՝ անվտանգության գոտի
Շըրնաքի Բեյթուշշեբափ գավառի 14 շրջանները 2016թ․ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես հատուկ անվտանգության գոտի են հայտարարվել։
Ահմեդ Ալթանը կալանավորվել է
Թուրքիայում կալանավորվել է լրագրող Ահմեդ Ալթանը, ով ավելի վաղ ձերբակալվելուց հետո ազատ էր արձակվել, ապա կրկին ձերբակալվել։
«Հրանտ Դինք» մրցանակակիրները հայտնի են
2016թ․ «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են։ Մրցանակակիրներն են Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում պայքարի սիմվոլներից մեկը դարձած Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիան և վաղ հասակում ամուսնությունների դեմ աշխատանքներ իրականացնող, երեխաների կրթության համար պայքարող Մալավիացի կին ակտիվիստ Թերեզա Կաչինդամոտոն։

