ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Տիրամայրը խոսեց՝ ‹‹թագավորը մերկ է››

Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի համար խնամակալ նշանակելու հարցի շուրջ դատարան հայց էր ներկայացվել: Պատրիարք Մութաֆյանի մայրը՝ Տիրամայր Մարի Մութաֆյանը, հայտարարել է, որ պատրաստ է պատրարքի խնամակալը դառնալ:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ջիզրեի երրորդ նկուղը

Թուրքիայի Ջիզրե քաղաքում գրծողությունները դեռ շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե երկու նկուղում քանի մարդ է սպանվել, սակայն արդեն նշվում է, որ մեկ այլ՝ երրորդ նկուղում վիրավորներ կան: ‹‹Դիջլե›› լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երրորդ նկուղում գտնվող 50 հոգուց 20-25-ին այրել են:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պարետային ժամ. 6 ամսում 180 զոհ

Ազգերի ժողորդավարական կուսակցության (HDP-ԱԺԿ) հայտարարության համաձայն՝ հուլիսից մինչ այսօր Թուրքիայի հարավարևելքում 460 քաղաքացի է զոհվել, որոնից 84-ը երեխա է, 79-ը՝ կին: Հայտարարության մեջ նշվում է, որ Ջիզրեում, Սուրում և Սիլոփիում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, զոհերի թիվը 180 է:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դաժան սպանություն Շիշլիում

Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, սարսափելի հարձակման են ենթարկվել իրենց տանը: Հարձական հետևանքով վիրավորված Սեդա Աիդա Դեմիրջին դուրս է գրվել հիվանդանոցին, մինչդեռ Հակոբ Յակուփ Դեմիրջին դաժանորեն սպանվել էր: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սպանությունը ատելության հողի վրա է իրականացել:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Օրենք՝ կանոնակարգի փոխարեն

Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների խորհրդի ընտրությունները կարգավորող կանոնակարգը գործածությունից հանվել է 3 տարի առաջ։ Կառավարությունը նոր կանոնակարգ դեռևս չի մշակել։ Այս անորոշության պատճառով արդեն ամիսներ շարունակ ընտրություններ չեն անցկացվում: Փոխվարչապետ Յալչըն Աքդողանի հայտարարություններով այս գործընթացում նոր փուլ է սկսում։