ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ HRW․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքների կոնվեցիաները»

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Թուրքիայում վերջին երկու օրերին տեղի ունեցածներին, նշել է, որ դրանք ցույց են տալիս, թե երկրում ճնշուներն ինչքան են ուժգնացել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Ջումհուրիյեթ»-ի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է

«Ջուրմհուրիյեթ» օրաթերթի 13 ներկայացուցչի ձերբակալությունից հետո թերթի շենքի դիմաց բողոքի ցույց է սկսել։ Շենքի դիմաց հավաքված Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել։ Բողոքի ցույցին ներկա գտնվող Ժաղավուրդների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ հիշեցրեցրել են, որ «լռելու ժամանակը չէ»։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դիարբեքիրի համաքաղաքապետերը կալանավորվեցին

Դատարանը Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքի և Դիարբեքիրի համաքաղաքապետ Ֆըրաթ Անլըին կալանավորելու որոշում է կայացրել։ Համաքաղաքապետերի ձերբակալության դեմ իրականացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված պատգամավոր Ալայ Աքաթ Աթան ևս կալանավորվել է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նախատեսվում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններ իրականացնել

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել պաշտոնապես հանգստի կոչել Մեսրոպ Բ-ին, ով արդեն յոթ տարի է անգործունակ է առողջական խնդիրների պատճառով և հայտարարել է, որ դիմում են ներկայացնելու պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիա․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»

Առավոտյան ժամերին Իրաքի կառավարությունը հայտարարել է Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու համար լայնածավալ գործողություններ սկսելու մասին։ Սրա հետ կապված Թուրքայից արդեն հայտարարություններ են արվում․ «Ե՛վ գործողություններին ենք ներգրավված լինելու, և՛ բանակցության սեղանին ենք լինելու»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, իսկ փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ասել է, որ Մոսուլի գործողությունների հետ կաված Թուրքիան նաև «Բ և Գ» պլաններ ունի։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ինքնութեան հիմնախնդիրների խոցելիութիինը Հայաստանում

Հրանտ Տինք հիմնադրամի և Համազգայինի կողմից հոկտեմբերի 7-8-ին հիմնադրամի «Հավաք» սրահում խորհրդաժողով էր կազմակերպուել՝ «21-րդ դարում հայկական ինքնութեանը քննադատական մոտեցումներ․ խոցելիութիւն, առաձգականութիւն և փոխակերպութիւն» խորագրով։ Խորհրդաժողովի բանախոսների շարքում էր բնասիրական գիտութիւնների դոկտոր, Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը։ Դանիելյանը, ով բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել սփյուռքահայ գրականութեան և արևմտահայերենի կրթական խնդիրների շուրջ, ներկայացրել է Խորհրդային և մերօրյա Հայաստանում արևմտահայերէն կրթութեան խնդիրները։ Ստորև ներկայացնում ենք Սուրեն Դանիելյանի ներկայացրած նիւթը՝ ամբողջութեամբ։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հայերն ու այլ հայերը Թուրքիայում

«Հրանտ Դինք» հիմնադրամի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպված «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, երիտասարդ հայ ուսումնասիրող Հրակ Փափազյանը ներկայացրեց իր «Հայերն ու այլ հայերը Թուրքիայում» վերնագրով աշխատությունը, որը դոկտորական աշխատության նախնական ուսումնասիրության տվյալների վրա է հիմնված։ Դոկտորական աշխատության համար Հ.Փափազյանը երկար ժամանակ անցկացրել է Թուրքիայում` շփվելով տեղի հայերի տարբեր խմբերի հետ: