ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հարձակում Տրապիզոնի և Մալաթիայի եկեղեցիների վրա

Թուրքիայում իրականացված անհաջող հեղաշրջման փորձի դեմ բողոքի ցույց իրականացնելու համար երեկ երեկոյան փողոց դուրս եկածներից որոշները քարերով և մուրճերով հարձակվել են Տրապիզոնի Սուրբ Մարիա կաթոլիկ եկեղեցու և Մալաթիայի բողոքական եկեղեցու վրա: Նրանք փորձել են մուտք գործել եկեղեցիների տարածք:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ալևիներն և եկեղեցիները ԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ըստ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առնչությամբ պատրաստված մեղադրական ակտի տվյալների՝ Յունուս Դուրմազի՝ պայթյունն իրականացրած մահապարտի համակարգչում հայտնաբերվել են տեղեկություններ ամբողջ Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիների մասին, ահաբեկիչը նաև տեղեկություններ է հավաքել ալևիներով բնակեցված տասնյակ գյուղի և մշակութային կազմակերպության մասին:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունից  Զատիկի հետ կապված զգուշացում

Սուրբ Զատիկի նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը նախազգուշացում-հայտարարություն է արել. ‹‹Ահաբեկչական խմբավորումները տարբեր կրոնների դավանող քաղաքացիների դեմ տարբեր տեսակի սադրիչ գործողություններ կարող են իրականացնել››: