ԿԱՅՍԵՐԻ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Գանձը գետնի տակ չէ, գետնի երեսին է

Հրանտ Դինք հիմնադրամի՝ մշակութային ժառանգության շուրջ իրականացրած աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի հայկական, հունական, ասորական և հրեական կառույցների ցանկը կազմելուց հետո նախագիծը Կայսերիի (Կեսարիա) մշակութային ժառանգության վրա է կենտրոնացել։ Կայսերին, որի բնակչության մեկ երրորդը 19-րդ դարի վերջում ոչ մահմեդականներն էին կազմում, մշակութային ժառանգության տեսանկյունից ամենահարուստ քաղաքներից է, սակայն այդ ուղղությամբ ամենաքիչ աշխատանքներն այնտեղ են իրականացվել։