ՆՈՌՈՒԶ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Newroz piroz be՝ շնորհավոր Նոռուզ

Դիարբեքիրում Նոռուզի տոնակատարությունները սկսել են: Նոռուզը Դիարբեքիրում նշելու թույլատվություն կա: Նոռուզի տոնակատարությունների տարածքը արարողությանը մասնակցելու եկած մարդկանցով լի է, իսկ ոստիկանական ստորաբաժանումները, ելնելով անվտանգության նկատառումներից, մարդկանց այդ տարածք են թողնում մանրակրկիտ զննումից հետո: