ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Փանգալթըի հայկական դպրոցում աշխատանքից հեռացման տարօրինակ դեպք

Փանգալթըի Մխիթարյան դպրոցում ուսումնական տարվա վերջին օրերին շխատանքից հեռացման տարօրինակ դեպք է գրանցվել։ Առանց հստակ պատճառաբանության աշխատանքից հեռացվել է դպրոցում որպես ուսուցիչ աշխատող, հայոց լեզու դասավանդող Սևան Դեիրմենջյանը, ով միևնույն ժամանակ խմբագիր է, հայ գրականության պատմության մասնագետ և գրում է «Ակօս»-ի հայերեն էջերում։ Նախ ցանկացել են, որ նա հրաժարական տա, և երբ Դեիրմենջյանը մերժել է դա, նրան աշխատանքից հեռացրել են։ Սևան Դեիրմենջյանը տեղի ունեցածի մանրամասներն է պատմում։