ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Թուրքիայի ԱԳՆ դատապարտել է Հռոմի Պապի հայաստանյան այցը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցը և այցի ընթացքում կատարած հայտարարությունները։ Նախարարությունը պնդում է, որ Ֆրանցիսկոս Պապը «կրոնական հիմքով խտրականություն» է իրականացրել և որ այցը «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը որևէ կերպ չի նպաստել»։