ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պոլսահայ երիտասարդների ակնկալիքները պատրիարքից

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշումը՝ պաշտոնապես հանգստի կոչելու Մեսրոպ Բ-ին, երկար սպասված պատրիարքական ընտրությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել։ Այս զարգացումների շուրջ զրուցել ենք պոլսահայ երիտասարդների հետ։ Նախկինում պատրիարքական ընտրություններին չմասնակցած երիտասարդները մեզ պատմել են իրենց ակնկալիքների, քննադատությունների և գնահատականների մասին։