Արեւավիշապ- 2015

Մարտի 19-ից մինչեւ Ապրիլի 1-ը Երեւանի Նկարիչների Տանը անցնում է Արեւավիշապ միջազգային գրաֆիկական հումորի փառատօնը, որն արդէն 3 տարեկան է։ 2013-ին Արեւավիշապի թեման գիրքն էր, քանզի Հայաստանը նշում էր հայ գրատպութեան 500-ամեակը։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Մարտի 19-ից մինչեւ Ապրիլի 1-ը Երեւանի Նկարիչների Տանը անցնում է Արեւավիշապ միջազգային գրաֆիկական հումորի փառատօնը, որն արդէն 3 տարեկան է։ 2013-ին Արեւավիշապի թեման գիրքն էր, քանզի Հայաստանը նշում էր հայ գրատպութեան 500-ամեակը։ Երկրորդ անգամ, այսինքն Արեւավիշապ-2014-ին, աշխարհի երգիծանկարիչներին առաջադրուեց «Նոյի վերադարձ» կարգախօսը։ Իսկ այս տարի, երբ 1915-ը դարձաւ 100 տարեկան, երգիծանկարիչները ամենեւեին էլ չնահանջեցին այդ առթիւ։ Ընդհակառակը. փառատօնն արձագանգեց Հայոց ցեղասպանութեան 100 ամեակին, դարձնելով այն 3-րդ Արեւավիշապի թեմա։ 47 երկրներից 141  հեղինակներ մասնակցեցին փառատօնին։ Հանրութիւնը անառարկելիօրէն չընդունեց այն հանգամանքը, որ հայերի ցեղասպանութիւնը կարելի է դարձնել հումորի առարկայ։ «Հումոր, այսինք ծիծաղ, զաւեշտ, ինչպէ՞ս կարելի է ծիծաղել ողբերգութեան վրայ»,- զարմանում էին ոմանք եւ հրաժարւում այցելել Նկարիչների Միութիւնը։ Մինչդեռ հումորի նպատակը միայն ծիծաղ առաջացնելը չէ։ Երգիծայ կամ ծաղրանկարը դա ճշմարտութեան ամենացայտուն եւ ամենասուր բացայայտման միջոցն է։ Քաղաքական գործիչները կարող են կոծկել իրականութիւնը, լռութեան մատնել, սուտը որպէս ճշմարտութիւն հրամցնել, բայց երգիծանկարիչը չի կարող ստել։ Ինչպէս ասում էր ամենասրամիտ գրողներից մէկն՝ Օսքար Ուայլդը, սուտը- դա ուրիշների ճշմարտութիւնն է։ 100 տարի անպատիժ մնացած ցեղասպանութեան բեռը որպէս պատիժ կրում են Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիները։ Երգիծանկարիչները ցուցադրում են 100 տարեկան դարձած յանցանքն արդէն իր թոռներով եւ ծոռներով հանդէրձ, որոնք են՝ ահաբեկչութիւնը, բռնութիւնը, այլատեացութիւնը, եղբայրական պատերազմները… Այսօր արդէն ամէն մի ժողովուրդ ունի պատերազմների եւ  բռնութիւնների սեփական փորձը եւ այս սքանչելի ցուցահանդէսը բացայայտում եւ դարանակում է մեր ժամանակների յատկանիշները. մարդկանց փոխարէն դագաղներ, մարդկային դէմքերի փոխարէն գազանների մռութներ, իսկ դրօշների փոխարէն կացիններ։ Բնական է, որ այս տարուայ Արեւավիշապի կարգախօսը Փանդորայի արկղն է։ Ըստ հին յունական դիցաբանութեան Փանդորան բացել է արկղը, որտեղից ցրուել են աշխարհով մէկ չարիքներն ու դժբախտութիւնները։ Սարսափելով արածից, նա իսկոյն փակել է արկղը, որի յատակին սակայն մնացել է մի բան. դա յոյսն է։ Ի հարկէ, արուեստը չի կարող փոխել իրավիճակը կամ կանխել բռնութիւնները, սակայն յոյս ներշնչել կարող է։ Քանի որ արուեստի միջոցով արուեստագէտները եւ ամփոփում եւ տեսանելի ենք դարձնում յանցանքները։

Այժմ անցնենք ցուցահանդէսով եւ դիտենք նկարները։ Հաւաքարարը սուինով սպանում եւ աղբարկղ է լցնում դիերը։ Գազանները հեռատեսիլով սարսափահար դիտում են իսլամիստների զոհի գլխատումը (Iran, Taravat Niki Noshari), մարդը մտել է համացանց եւ դուրս եկել մարդասպան (Portugal, Cesar Rodriges)։ Մարդը նստած արիւն է կթում (Mahdied Sabbaghkar)։ Խաչը, կիսալուսինն ու հրեական վեցանկիւն աստղը… դագաղ են յուղարկաւորում (Նոնտընըգրո, Lւկք Lքգքտորռ։ Նոյն յեղինակը. թուրքը ֆեսով փորձում է փակել գանգերով լի արկղը։ Մագաղատը, խոցուած թուրով, արիւնահոսում է (Montenegro, Luka Lagator)։ Ցուցահանդէսը չափազանց ծաւալուն է։ Երկրորդ յարկում ներկայացուած է յետահայեաց ցուցադրութիւն. ծաղրանկարներ, տեղ գտած եւրոպական հանդէսներում 20-րդ դարի սկզբում։ Իսկ երրորդ յարկում հրաւիրուած հեղինակների ցուցահանդէսն է։ Միւս շաբաթ ամփոփուելու են փառատօնի մրցոյթային աշխատանքների արդիւնքները։