Լաւագոյնները՝ Բաղրամեան պողոտայի վրայ

Նախորդ թի­ւի մէջ՝ պատ­մե­լով կի­լիկիացի-սի­րիացի Աբ­րա­համ Գիւրջեանի ըն­տա­նիքի մա­սին, հօր մա­հով վեր­ջա­կէտ չդրե­ցինք, քան­զի ըն­տա­նիքի բեռն ըն­կաւ Լու­սի­նէ Գիւրջեանի մօր ու­սե­րին, որը մնաց իր 6 ան­չա­փահաս երա­խանե­րի հետ ան­ծա­նօթ եւ տագ­նա­պալի մի­ջավայ­րում գո­յատեւ­ման պայ­քա­րի մէջ։ Ստա­լինեան ահա­բեկ­չութիւ­նը չէր նա­հան­ջում, մարդկանց տան դրան մօտ կանգ էր առ­նում սեւ մե­քենան եւ տա­նում ան­յայտ ուղղու­թեամբ։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Նախորդ թի­ւի մէջ՝ պատ­մե­լով կի­լիկիացի-սի­րիացի Աբ­րա­համ Գիւրջեանի ըն­տա­նիքի մա­սին, հօր մա­հով վեր­ջա­կէտ չդրե­ցինք, քան­զի ըն­տա­նիքի բեռն ըն­կաւ Լու­սի­նէ Գիւրջեանի մօր ու­սե­րին, որը մնաց իր 6 ան­չա­փահաս երա­խանե­րի հետ ան­ծա­նօթ եւ տագ­նա­պալի մի­ջավայ­րում գո­յատեւ­ման պայ­քա­րի մէջ։ Ստա­լինեան ահա­բեկ­չութիւ­նը չէր նա­հան­ջում, մարդկանց տան դրան մօտ կանգ էր առ­նում սեւ մե­քենան եւ տա­նում ան­յայտ ուղղու­թեամբ։ Եթէ ասում էին «առանց նա­մակագ­րութեան իրա­ւունքի», ու­րեմն ան­մեղ մար­դուն գնդա­կահա­րում էին։ Այդ ահա­բեկ­չութիւ­նը չէր շրջան­ցում նաեւ սի­րիահա­յերին, ուստի Մա­րիամ Գիւրջեանը ամէն մէ­կի գլխա­վերե­ւը կա­պոց էր պա­հում առ ի դէպ։ Նա մա­հացաւ 1965-ին 54 տա­րեկան հա­սակում։

Առա­ջին իսկ յար­մար պա­հին ներ­գաղթած սի­րիահա­յերը ար­տա­գաղ­թե­ցին Հա­յաս­տա­նից։ Լու­սի­նէ Գիւրջեան-Թաշ­չեան ըն­տա­նիքը հա­ւատա­րիմ մնաց հայ­րե­նի հո­ղին։ Զեյ­թունցի Լու­սի­նէն բնակ­ւում է Երե­ւանի Զեյ­թուն թա­ղամա­սում ճիշդ Յաղ­թա­նակի այ­գու դի­մաց։

Ամե­նասու­ղը մերն է

Այժմ հա­յեացքներս շրջենք դէ­պի Բաղ­րամեան պո­ղոտա­յի ցոյ­ցե­րը, որոնք առա­ջացան 17 Յու­նի­սին ելեկտրոէներ­գիայի սա­կագի­նը 7 դրա­մով բարձրաց­նե­լու կա­ռավա­րու­թեան որոշ­ման ար­դիւնքում։ 2 տա­րուայ մէջ եր­րորդ ան­գամն են բարձրաց­նում, բա­ցատ­րե­լով այդ փաս­տը Էլեքտրո­ցան­ցե­րում առ­կայ «չա­րաշա­հումնե­րով»։ Սա­կայն իրենց ասած չա­րաշա­հումնե­րը ժո­ղովուրդի լե­զուով ոչ այլ է, քան թա­լան։ Մեր երկրում, որն ու­նի ատո­մակա­յան, հիդ­րո­կայան…ամե­նասուղ սա­կագինն է քի­լօվատ-ժա­մի հա­մար ԱՊՀ-ը երկրնե­րից. օրի­նակ, Ուքրաինա­յում 1 քի­լօվատ-ժա­մի հա­մար վճա­րում են 30.78 դրամ, Բե­լառու­սում՝ 45.49, Ռու­սաստա­նում՝ 37.91, Վրաս­տա­նում՝ 27.52, իսկ Հա­յաս­տա­նում՝ 48.78…

Ազա­տու­թեան ոգին

Այսպի­սի ապ­րումներ ար­դէն ու­նե­ցել էինք 1988-ին։ Պաշ­տօ­նական ղե­կավա­րու­թիւնը օպե­րայի եւ պա­լէի թատ­րո­նի հրա­պարա­կը անուանում էր Թա­տերա­կան, բայց ժո­ղովուրդը վե­րանուանեց այն Ազա­տու­թեան հրա­պարա­կի։ Ար­տա­սահ­մանցի­ները շտա­պում էին այստեղ, որ­պէսզի շնչեն ազա­տու­թեան օդը, քան­զի ազատ երկրնե­րում սուր չի զգաց­ւում ազա­տու­թեան կեն­սա­րար հոս­քը, իսկ այստեղ այն բռնկուեց այնպի­սի հզօ­րու­թեամբ, որ բե­րեց յաղ­թա­նակի Ար­ցա­խեան պա­տերազ­մում։ Մինչ հե­րոս­նե­րը պայ­քա­րում էին յա­նուն հայ­կա­կան հո­ղի, մի­ջատան­մաննե­րը սե­փականցնում էին Սո­վետա­կան Միու­թիւնից մնա­ցած ժա­ռան­գութիւ­նը։ Նրանք էլ իշ­խա­նու­թեան գլուխ եկան։ Արուեստն ու մշա­կոյ­թը սկսե­ցին ծա­ռայել իրենց խո­րովա­ծային ճա­շակ­նե­րին եւ որ­պէս այդպի­սին վե­րացան։ Անուննե­րը դար­ձան փոք­րա­ցու­ցիչ՝ Գա­գօ, Վզգօ, Ռու­բօ, թէ­պէտ անուններ կան, որոնք չեն փոք­րա­նում՝ Ազատ, Ար­մէն, Աշոտ, Կա­րէն…

Ահա թէ ինչ է գրում Եր­գի­ծան­կա­րիչ Սու­քիաս Թո­րոսեանը. «Հա­յաս­տա­նը աշ­խարհի ամե­նահ­զօր եր­կիրն է։ Փոր­ձէք ցան­կա­ցած երկրում իշ­խա­նու­թեան գլուխ բե­րել գրպա­նահանտնե­րին, թմրա­մոլ­նե­րին, ման­կա­պիղծնե­րին, խա­ղամոլ­նե­րին, մար­դասպան­նե­րին, աւա­զակ­նե­րին եւ այդ եր­կի­րը մէկ ժամ իսկ չի գո­յատե­ւի։ Իսկ մենք ամ­բողջ յան­ցա­ւոր ռե­սուրսին պաշ­տօններ բա­ժանե­ցինք, այսպի­սով ոչ թէ մե­կու­սացրինք, այլ մեր­ձեցրինք, չվա­խենա­լով, որ ջու­րը կը պղտո­րեն։ Եթէ ընտրէինք ամե­նաազ­նիւ ան­հա­տին, հա­մոզուած եղէք, որ հե­տեւեալ օրը օտար­նե­րը նրան կը վե­րաց­նէին։ Այս օրե­րին ամ­բողջ ազ­գը ազ­նուանում է եւ ինքնա­մաքրման ճա­նապար­հով դառ­նում աշ­խարհի ամե­նահ­զօր եր­կի­րը։ Պինդ կաց, հայ ժո­ղովուրդ։

Ազա­տու­թեան պո­ղոտայ

Մենք յան­ցա­գործնե­րին չմեկու­սացրինք, բայց նրանց մեկու­սացրեց իրենց իսկ ան­կուշտու­թիւնը։ Կայ Երե­ւանում նաեւ Ազա­տու­թեան պո­ղոտայ, որը են­թարկուեց իշ­խա­նաւոր­նե­րի ամե­նաթո­ղու­թեանը։ Յաղ­թա­նակի այ­գին անգթօ­րէն ծա­ռահա­տեցին, որ­պէսզի Կոլ­տէն Փալաս հիւ­րա­նոցը կա­ռու­ցեն, իսկ պո­ղոտա­յի աջ թե­ւին գտնուող այ­գին ի սպառ վե­րաց­րին եւ իրենց դղեակ­նե­րը կանգնեց­րին ի ցոյց աղ­քատ ժո­ղովրդին։ Հենց այդ դղեակ­նե­րը բան­տե­րի են նման, քան­զի իրենց պա­հակա­խումբը օր ու գի­շեր հսկում է տա­րած­քը։ Վեր­ջերս պա­րիս­պով շրջա­պատե­ցին, նոյ­նիսկ եր­կու պա­րիսպնե­րով։ Այս ան­գամ հսկում են, որ­պէսզի հա­մար­ձակնե­րը հայ­հո­յանքներ չգրեն, որոն­ցից ամե­նաան­մե­ղը «Էկո­ցիդ» եւ «Թա­լան­չի­ներ»ն է։ Յա­տուկ աշ­խա­տող են վար­ձել, որն ամէն երե­կոյ մաք­րում է քֆուրնե­րը եւ նրան իր հեր­թին վե­րահսկում է մի տմարդ։ Իշ­խա­նաւոր­նե­րը իրոք բան­տարկուած են. նրանք չեն կա­րող տե­ղաշար­ժուել առանց թիկ­նա­պահ­նե­րի, նրանց առանձնատ­նե­րը վե­րահսկւում են եւ նրանք տեղ չու­նէն ազ­նիւ ժո­ղովրդի մէջ։ Եթէ նրան­ցից որե­ւէ մէ­կը հանդգնի մարդկանց մէջ յայտնուել, ապա նրան թրքե­րէն հայ­հո­յան­քով կը վտա­րեն, ինչպէս դա արե­ցին կրթու­թեան նա­խարար Ար­մէն Աշո­տեանի հետ Բաղ­րա­մեան պո­ղոտա­յում։

Մենք ու­նենք ապա­գայ

Այսպի­սի ապ­րումներ ար­դէն ու­նե­ցել էինք 1988-ին։ Սա­կայն տար­բե­րու­թիւնը մեծ է։ Այն ժա­մանակ մենք՝ ձեր­բա­զատուած սո­վետա­կան ռե­ժիմի գե­րու­թիւնից, խօ­սելու իրա­ւունք էինք ստա­ցել եւ ու­նէինք առաջ­նորդներ։ Այ­սօր ամ­բողջ նոր սե­րունդն է առաջ­նորդ դար­ձել առանց որեւէ առան­ձին առաջ­նորդի, այդ է պատ­ճա­ռը, որ նա­խագահ Սերժ Սարգսեանի առա­ջար­կին ոչ ոք չար­ձա­գան­գեց, պա­հան­ջե­լով, որ հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­նայ ու­ղիղ եթե­րում հրա­պարա­կօրէն, ին­չին չհա­մաձայ­նեց նա­խագա­հը։ Այ­սօր ողջ աշ­խարհն է նա­յում մեր վրայ եւ չի հաս­կա­նում, թէ այս ի՞նչ բո­ղոքի ցոյց է եր­գի եւ պա­րի եղա­նակով եւ ինչպէ՞ս կա­րելի կե­նաց - մա­հու կռիւ տալ 7 դրա­մի հա­մար։ Հան­րա­հաւա­քը, լքե­լով Ազա­տու­թեան հրա­պարա­կը, գրա­ւեց Բաղ­րա­մեան պո­ղոտան, որը Երե­ւանի դես­պա­նատ­նե­րի վայրն է, նաեւ Ազ­գա­յին Ժո­ղովի, որը ծա­ռայում է միայն հան­րա­պետա­կան կու­սակցու­թեան շա­հերին, նա­խագա­հի գլխա­ւորու­թեամբ։ Երի­տասարդնե­րի վրայ ջրցան­ներ պա­հեցին։ Բռնու­թիւն կի­րառե­ցին։ Նրանք չընկրկե­ցին։ Նե­րեցին։ Պար­զա­պէս շա­տացան։ Վա­խը մտաւ իշ­խա­նաւոր­նե­րի սրտե­րը։ Վախն ու դո­ղը։ Վախ մի սե­րունդի առ­ջեւ, որը յե­նարան ու­նի եւ այդ յե­նարա­նը դրա­մատ­նե­րում չէ, իշ­խա­նու­թեան մէջ չէ, ոչ էլ դղեակ­նե­րում։ Նոր հա­յերի ու­ժը իրենց մէջ է։ Նրանց մի քայլ է մնում, որ նրանք առա­ջիկայ­ում մտնեն Ազ­գա­յին ժո­ղով եւ կա­ռավա­րու­թիւն։ Անցնե­լով քա­ղաքա­ցիական պայ­քա­րի բո­վով, նրանք վերջ կը դնէն թա­լանին եւ իրօք ժո­ղովրդա­վարա­կան որո­շումներ կը կա­յաց­նեն։ Եր­գով ու պա­րով… Եւ վեր­ջա­պէս այս եր­կի­րը կը դառ­նայ ցան­կա­լի աշ­խարհա­հայու­թեան հա­մար։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ