2015-ի Նոպէլեան մրցանակակիրը Սվետլանա Ալեքսիեւիչն է

Դեկ­տեմբե­րի 10-ին Ստոք­հոլմում հան­դի­սաւոր արա­րողու­թեան պայ­մաննե­րում պե­լառուս գրող Սվետ­լա­նա Ալեք­սիեւի­չին կը յանձնուի Նո­պէլեան մրցա­նակ, որը շնոր­հե­ցին նրան 8 Հոկ­տեմբե­րին հե­տեւեալ ձե­ւակեր­պումով. նրա ար­ձա­կի բազ­մա­ձայն հնչե­ղու­թեան, ինչպէս նաեւ տա­ռապան­քի եւ արիու­թեան յա­ւեր­ժացման հա­մար։ Ռու­սա­լեզու տա­րածաշրջա­նի, այ­սինքն սո­վետա­կան, այ­սօր ար­դէն յետ­սո­վետա­կան երկրնե­րի հա­մար դա մեծ իրա­դար­ձութիւն է։ Մէկ մի­լիոն տո­լարից աւել է կազ­մում մրցա­նակը, եւ պարզ է, որ գրո­ղին հենց այնպէս չեն շնոր­հում այդ գու­մա­րը, սա­կայն նա­խան­ձը, չա­րու­թիւնն ու ան­հանդուրժո­ղակա­նու­թիւնը որ­պէս ար­ձա­գանգ վկա­յում են, որ այս տա­րածաշրջա­նում ոչինչ չի փո­խուել զան­գուածա­յին մտա­ծելա­կեր­պի մէջ. եթէ գրո­ղին Նո­պէլեան են շնոր­հել, ու­րեմն նա դա­ւաճան է։ Այժմ յի­շենք, թէ ինչպէս էր ար­ձա­գան­գում եր­կի­րը, որին առաջ­նորդում էր կո­մու­նիստա­կան կու­սակցու­թիւնը, այն գրող­նե­րի հան­դէպ, որոնց գնա­հատում էր «թշնա­մի» Արեւ­մուտքը։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Դեկ­տեմբե­րի 10-ին Ստոք­հոլմում հան­դի­սաւոր արա­րողու­թեան պայ­մաննե­րում պե­լառուս գրող Սվետ­լա­նա Ալեք­սիեւի­չին կը յանձնուի Նո­պէլեան մրցա­նակ, որը շնոր­հե­ցին նրան 8 Հոկ­տեմբե­րին հե­տեւեալ ձե­ւակեր­պումով. նրա ար­ձա­կի բազ­մա­ձայն հնչե­ղու­թեան, ինչպէս նաեւ տա­ռապան­քի եւ արիու­թեան յա­ւեր­ժացման հա­մար։ Ռու­սա­լեզու տա­րածաշրջա­նի, այ­սինքն սո­վետա­կան, այ­սօր ար­դէն յետ­սո­վետա­կան երկրնե­րի հա­մար դա մեծ իրա­դար­ձութիւն է։ Մէկ մի­լիոն տո­լարից աւել է կազ­մում մրցա­նակը, եւ պարզ է, որ գրո­ղին հենց այնպէս չեն շնոր­հում այդ գու­մա­րը, սա­կայն նա­խան­ձը, չա­րու­թիւնն ու ան­հանդուրժո­ղակա­նու­թիւնը որ­պէս ար­ձա­գանգ վկա­յում են, որ այս տա­րածաշրջա­նում ոչինչ չի փո­խուել զան­գուածա­յին մտա­ծելա­կեր­պի մէջ. եթէ գրո­ղին Նո­պէլեան են շնոր­հել, ու­րեմն նա դա­ւաճան է։ Այժմ յի­շենք, թէ ինչպէս էր ար­ձա­գան­գում եր­կի­րը, որին առաջ­նորդում էր կո­մու­նիստա­կան կու­սակցու­թիւնը, այն գրող­նե­րի հան­դէպ, որոնց գնա­հատում էր «թշնա­մի» Արեւ­մուտքը։

Ռուս գրա­կանու­թեան Նո­պէլեան մրցա­նակա­կիր­նե­րը

Ռուս գրող­նե­րից Նո­պէլեան մրցա­նակի էին ար­ժա­նացել. 1933-ին՝ Իվան Պու­նի­նը, 1958-ին՝ Պո­րիս Պաս­տերնա­կը, 1965-ին՝ Մի­խաիլ Շո­լոխո­վը, 1970-ին՝ Սոլ­ժե­նիցի­նը, 1987-ին՝ Իօսիֆ Պրոդսկին։ Այսպի­սով Սվետ­լա­նա Ալեք­սիեւի­չը այդ շար­քում վե­ցերորդն է։ Լի­նելով պե­լառուս (ծնուել է Ուքրաինա­յում 1948-ին, մայ­րը ուքրաինա­ցի է) նա այ­նուամե­նայ­նիւ ռուս գրող է, որին դաս­տիարա­կել է ռուս գրա­կանու­թիւնը։

1. Պու­նի­նը 1917-ի յե­ղափո­խու­թիւնից յե­տոյ 1920-ին լքեց Ռու­սաստա­նը, մեկ­նե­լով Փա­րիզ։ 1929-1954-ը Ռու­սաստա­նում չէին տպագ­րում Պու­նի­նի եր­կե­րը։ Նրա «Անի­ծեալ օրեր» օրա­գիրը մին­չեւ վեր­ջերս հա­սու չէր մեզ։ Մրցա­նակը ստա­ցաւ իր վար­պե­տու­թեան հա­մար, որի շնոր­հիւ զար­գացրեց ռուս դա­սական ար­ձա­կի աւան­դոյթնե­րը։ Պու­նի­նը Լե­նինի մա­սին.

«Դա հրեշ էր, որն աւե­րեց մե­ծագոյն մի եր­կիր եւ սպա­նեց մի­լիոնա­ւոր մարդկանց, իսկ մար­դիկ դեռ վի­ճում են, ար­դեօք Լե­նինը բա­րերար էր թէ ոչ»։

2. Երբ 1958-ին Պաս­տերնա­կին շնոր­հուեց Նո­պէլեան մրցա­նակ, ապա նրան իս­կոյն հե­ռաց­րին Գրող­նե­րի Միու­թեան շար­քե­րից եւ են­թարկե­ցին անե­րեւա­կայե­լի ժո­ղովրդա­կան հա­լածանքնե­րի, որի հե­տեւան­քով նա եր­կու տա­րի չան­ցած մա­հացաւ։ Շրջա­նառու­թեան մէջ էր մտել հե­տեւեալ ար­տա­յայ­տութիւ­նը. «Ես «Տոք­թոր Ժի­վակոն» չեմ կար­դա­ցել, բայց դա­տապար­տում եմ»։ Մեր մէջ ասած այդ վէ­պը հնա­րաւոր եղաւ կար­դալ միայն սո­վետա­կան շրջա­նի վեր­ջե­րին, որով­հե­տեւ առա­ջին ան­գամ լոյս տե­սաւ 1957-ին Մի­լանում իտա­լերէն թարգմա­նութեամբ։ Այնպի­սի ամօ­թան­քի են­թարկե­ցին, որ Պաս­տերնա­կը մրցա­նակից հրա­ժարուեց։

3. Մի­խաիլ Շո­լոխո­վին շնոր­հուեց Նո­պէլեանը 1965-ին «Խա­ղաղ Տօն» վէ­պի հա­մար, որը գրուած էր մեծ գե­ղարուես­տա­կան ու­ժով եւ նկա­րագ­րում էր Տօ­նի կա­զակու­թիւնը Ռու­սաստա­նի հա­մար բե­կումնա­յին շրջա­նում։

4. 1970-ին մրցա­նակա­կիր դար­ձաւ Ալեք­սանդր Սոլ­ժե­նիցի­նը, որը յայտնի է աշ­խարհին որ­պէս «Ար­խի­պելագ ԳՈՒ­ԼԱԳ»ի հե­ղինակ, այ­սինքն ստա­լինեան ճամ­բարնե­րի կա­լանա­ւոր­նե­րի կեան­քի մա­սին գրքի։ Սա­կայն մրցա­նակը նա ստա­ցաւ մին­չեւ այդ գիրք-հե­տազօ­տու­թիւնը, բայց ար­դէն գրել էր «Իվան Դե­նիսո­վիչի մէկ օրը» պատ­մուած­քը, որ­տեղ նկա­րագ­րել էր Սի­բերիայի ճամ­բա­րում գտնուող կա­լանա­ւորի առօրեան, որից յե­տոյ բազ­մա­թիւ նա­մակ­ներ ստա­ցաւ կա­լանա­ւոր­նե­րից, եւ դա հիմք ծա­ռայեց «Ար­խի­պելա­գի» հա­մար։ Սո­վետա­կան կա­ռավա­րու­թիւնը երկմտում էր, ինչ անել Սոլ­ժե­նիցի­նի հետ. կրկին ձեր­բա­կալե՞լ, աք­սո­րե՞լ թէ՞ ար­տաքսել։ ՔԳԲ-ն նոյ­նիսկ ֆի­զիկա­պէս ու­զում էր նրան ոչնչաց­նել եւ Սոլ­ժե­նիցի­նին թոյն նե­րար­կե­ցին։ Սա­կայն նա չմե­ռաւ։ Վեր­ջա­պէս որո­շեցին երկրից վտա­րել եւ 1974-ին Սոլ­ժե­նիցի­նին զրկե­ցին սո­վետա­կան քա­ղաքա­ցիու­թիւնից եւ ար­տաքսե­ցին Գեր­մա­նիայի Դաշ­նա­յին Հան­րա­պետու­թիւն։

5. 1987-ին մրցա­նակը շնոր­հուեց Իօսիֆ Պրոդսկուն։ Նրան ոչինչ չա­րեցին դրա հա­մար, որով­հե­տեւ ար­դէն արել էին. 24 տա­րեկա­նում նրան պոր­տա­բու­ծութեան մե­ղադ­րանքով ձեր­բա­կալե­ցին, որի ար­դիւնքում նա սրտի կա­թուած ստա­ցաւ, իսկ 1972-ին 32 տա­րեկան բա­նաս­տեղծին զրկե­ցին հայ­րե­նիքից, ար­տաքսե­լով ԱՄՆ։ Հա­կառակ դէպ­քում նրան սպա­սում էր հո­գեբու­ժա­րանը, նա­խատե­սուած այլախոհ­նե­րի հա­մար։

Մար­դը ոչինչ է, ատե­լու­թիւնն՝ ամէն ինչ

Եւ ահա Նո­պէլեան մրցա­նակի վե­ցերորդ դափ­նե­կիրը դար­ձաւ Սվետ­լա­նա Ալեք­սիեւի­չը։ Ինչպէս եւ նա­խորդնե­րը Ալեք­սիեւի­չը զար­գացրեց ռուս դա­սական գրա­կանու­թեան աւան­դոյթնե­րը, սա­կայն ի տար­բե­րու­թիւն բո­լորի նա գրում է վա­ւերագը­րա­կան ար­ձա­կի ժան­րում։ Եթէ Բու­նի­նը այն 3 մի­լիոն ազ­նուական­նե­րի շար­քում էր, ով­քեր փա­խան նո­րաս­տեղծ Սո­վետա­կան Ռու­սաստա­նից, ապա Ալեք­սիեւի­չը գրեց մնա­ցած­նե­րի մա­սին, որոնք որ­պէս մարդ արա­րած կորցրե­ցին իրենց ար­ժէ­քը եւ նրանց ոչնչա­ցու­մից յե­տոյ մնաց ծով արիւն եւ զո­հի հո­գեբա­նու­թիւն։ Նրա հե­րոսը առան­ձին վերցրած մարդն է, որին նա փոր­ձում է լսել, ունկնդրել, մտիկ անել։ Մար­դը աւե­լի մեծ է, քան պա­տերազ­մը, յե­ղափո­խու­թիւնը, գա­ղափա­րը։ Ի՞նչու մեր կեան­քը չի ստաց­ւում։ Մեր ամե­նամեծ դժբախ­տութիւ­նը նրա­նում է, որ մենք գործ ու­նենք գա­ղափա­րի հետ, այլ ոչ՝ իրա­կանու­թեան։ Զան­գուածա­յին գի­տակ­ցութիւ­նը զար­գա­ցած չէ։ Այո, խօ­սում ենք, ան­կեղծ ենք, բայց ազատ չենք։ Պա­նիր կայ խա­նութնե­րում, եր­շիկ որ­քա՛ն կ՚ու­զես, սա է ազա­տու­թիւնը նախ­կին կար­միր քա­ղաքակրթու­թեան մար­դու հա­մար։ Պե­լառու­սը դա պա­հածո­յուած տա­րածք է մենատիրական ռե­ժիմի պատ­ճա­ռով։ Սո­վետա­կան ցնոր­քից, ու­թո­պիայից յե­տոյ մնա­ցին վատ ճա­նապարհներ եւ վատ տներ, նաեւ մար­դը զո­հի հո­գեբա­նու­թեամբ։ Դա նշա­նակում է, որ նախ­կին սո­վետա­կան մար­դը տա­ռապան­քը ըն­դունում է որ­պէս կեան­քի միակ ար­դա­րացում։ Ալեք­սիեւի­չի եր­կե­րից են. «Պա­տերազմի դէմ­քը կա­նացի չէ», «Վեր­ջին վկա­ները», «Ցին­կէ տղա­ները», «Second hand ժա­մանա­կը», «Չեր­նո­բիլեան աղօթ­քը»։

Եթէ Պաս­տերնա­կի մա­սին ասում էին «ես նրան չեմ կար­դա­ցել, բայց դա­տապար­տում եմ», ապա Ալեք­սիեւի­չի մա­սին ասում են «ես Ալեք­սիեւի­չին կար­դա­ցել եւ հիացել եմ, բայց դատապարտում եմ դաւաճանին…»

Ալեք­սիեւի­չ

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ