Ստամբուլի եկեղեցիները միավորվեցին քրիստոնեության հիմնարար սկզբունքների շուրջ

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի ղեկավարությամբ Բալաթի հունական պատրիարքարանում բոլոր եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ կարևոր մի ժողով տեղի ունեցավ: Թուրքիայի առաջատար եկեղեցիները ժողովվեցին «Քրիստոնեությունն իր հիմնարար սկզբունքներով» գրքի շնորհանդեսի ժամանակ: Նախատեսվում է, որ գիրքը քրիստոնեական աշխարհում կարևոր զարգացումներ է առաջ բերելու:

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի ղեկավարությամբ Բալաթի հունական պատրիարքարանում  բոլոր եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ կարևոր մի ժողով  տեղի ունեցավ: Թուրքիայի առաջատար եկեղեցիները ժողովվեցին «Քրիստոնեությունն իր հիմնարար սկզբունքներով» գրքի շնորհանդեսի ժամանակ: Նախատեսվում է, որ գիրքը քրիստոնեական աշխարհում կարևոր զարգացումներ է առաջ բերելու: Երկրի կաթոլիկ, հայ առաքելական, հույն ուղղափառ, ասորի ուղղափառ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների ստեղծած հանձնաժողովի ջանքերով գրված գիրքը 1700 տարի անց նմանօրինակ առաջին բանաձևը կլինի: 325թ. Կոնստանտինոս Ա Մեծի կողմից հրավիրված Նիկիայի ժողովում մշակված Նիկիական հանգանակ դավանաբանական բանաձևից հետո եկեղեցիներն առաջին անգամ են համատեղ բանաձև (գրություն) մշակում:

Արարողության ընթացքում ծրագիրը ներկայացրեց աշխատությունը հրատարակող «Քիթաբը Մուկադդես» (Աստվածաշունչ) կազմակերպության ղեկավար Թամար Քարասուն: Նախատեսվում է, որ 95 էջանոց գիրքը կօգտագործվի պետական դպրոցներում ընրտովի առարկա հանդիսացող քրիստոնեության դասի շրջանակներում, և  քրիստոնեությամբ հետաքրքրվածներին հնարավորություն կտա գտնելու իրենց հարցերի պատասխանները: Այն հանգամանքը, որ հանձնաժողողում տեղ գտած եկեղեցիների հոգևոր առաջնորդները լիազորություն են տվել գրքի հրատարակությանը և խորհուրդ են տալիս ընթերցել այն, ավելի է մեծացնում գրքի կարևորությունը: Գրքում պարզ և հասկանալի ձևով ներկայացված են քրիստոնեության մասին բոլոր բարդ տերմինները, որոնք դժվարընկալելի են անգամ հենց քրիսոնյաների համար: Գրքի տարածումը շատ կարևոր քայլ է համարվում պատմության ընթացքում իրարից տարանջատված եկեղեցիների՝ մեկ ընդհանուր իդեալի՝«Էկումենիզմ»-ի շուրջ համախմբվելու ճանապարհին: Ստամբուլում սկիզբ առած այս շարժման միջոցով քրիստոնյա աշխարհը մեկ քայլով ևս մոտեցավ այդ իդեալին:

Սահակ եպիսկոպոս Մաշալյան.
«Այս միասնության համար պետությանն ենք պարտական»

«Կյանքն իսկապես անսպասելի անակնկալներով լի է: Այս գիրքը հեղինակած հանձնաժողովի համար պարտական ենք պետությանը»,- ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Մաշալյանն իր ելույթում այսպես ներկայացրեց հանձնաժողովի ստեղժումը.

«2002 թականն էր: Այն ժամանակ, երբ մեծանում էին Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ջանքերը, մեր երկրի հասցեին քննադատություններ էին հնչում, որ դասագրքերում շատ են ոչ մահմեդականների մասին կողմնակալ և սխալ տեղեկությունները: Կրթության նախարարությունը հրավիրեց հայկական դպրոցի որոշ ուսուցիչների և օգնություն խնդրեց նրանցից՝ պահանջելով, որ հենց քրիստոնյաները գրեն կրոնի և բարոյականության դասերի քրիստոնեությանը վերաբերող բաժինները: Ուսուցիչների գիտելիքներն անբավարար լինելու պատճառով դիմեցին հարգելի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Նա էլ այս մասին Տիեզերական (Էկումենիկ) Բարդուղիմեոս պատրիարք Հազրեթլերիի հետ խոսեց, և որոշվեց, որ այս հարցը մեծ կարևորություն ունի: Այս հարցը քննարկվեց բոլոր եկեղեցիների ներկայացուցիչների կողմից հրավիրված մի ժողովի ընթացում, և որոշվեց հանձնաժողով ստեղծել: Կոնստանտին Հարիսիադիսի գլխավորած հանձնաժողովը պատրաստեց և ներկայացրեց զեկույցներ: Այս աշխատանքների արդյունքում դպրոցական դասագրքերում քրիստոնեության և քրիստոնյաների մասին մի քիչ ավելի բարեխիղճ բաներ սկսեցին գրել: Խորհուրդը պետք է ցրվեր մեկ տարվա աշխատանքներից հետո, սակայն դա տեղի չունեցավ»:

Բառ առ բառ քննարկվեց

Արդեն կային տեքստեր, որոնց շուրջ ընդհանուր աշխատանք էինք տարել: Սա էլ մեզ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ: Եթե կարողանում ենք այսքանը գրել, կարող ենք նաև մեր ընդհանուր հավատքը մեկ գրքի մեջ շարադրել: Սակայն այդ տեքստերը գրված էին տարբեր մարդկանց կողմից: Անհրաժեշտ էր, որ մեկ գրող այն վերածեր գրքի: Այդ պատասխանատվությունն ինձ տրվեց: Սկսեցի գրել՝ համաձայն արդեն առկա բովանդակության: Գրված ամեն նախադասություն՝ անգամ ամեն բառ, քննարկվում էր հանձնաժողովի կողմից: Առարկությունների և առաջարկությունների դեպքում ամեն ինչ գրում էինք նորից՝ բառ առ բառ: Աշխատանքները սկսվել էին 2003 թվականին, և հանձնաժողովը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքները 2005-2011 թվականներին, քանի որ ես Հայաստանում էի գտնվում: 2011թ. նորից հավաքվեցինք և սկսեցինք գրել բացակայող գլուխները:

Ընտրովի առարկա՝ «քրիստոնեություն»

Ինչպես նշում է Մաշալյանը՝ կրկին համախմբվելուց հետո հանձնաժողովն առաջնահերթությունը տվել է դպրոցներում ընտրովի առարկա հանդիսացող քրիստոնեության դասագրքին: Աշխատանքներն ավարտվելուց հետո դասագիրքն ուղարկվել է բոլոր եկեղեցիներին, և ընդունվել են գրքի հետ կապված նրանց բոլոր առարկություններն ու առաջարկությունները:

Գրքի էկումենիկ շունչը

Եպիսկոպոսը նաև նշեց, որ գրքի անգլերեն թարգմանության համար ստեղծված ենթահանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները: «Հավատում ենք, որ այս գրքի հիմնական ազդեցությունը կսկսի զգացվել օտար լեզուների, հատկապես՝ անգլերենի տարգմանելուց հետո: Հին ժամանակների պես Կոստանդնուպոլսից ուժեղ ալիքներ են տարածվելու ամբողջ քրիստոնեական աշխարհով մեկ: Ամբողջ աշխարհն ականատես է լինելու Սուրբ Մարիամին նվիրված այս քաղաքում քրիստոնեության գոյատևմանն ու վերածնունդին»,- ասաց Մաշալյանը:

Ընդհանուր հավատքի հիմք

Մաշալյանը քրիստոնյա աշխարհի պառակտման պատճաները նմանեցրեց սպիտակ թղթի վրայի սև կետերի՝ նշելով, որ գիրքը կարողացավ բոլոր եկեղեցիներին միավորել մեկ ընդհանուր հավատի սկզբունքի շուրջ, եթե անգամ այն ամբողջովին չերացնի այդ սև կետերը:

Պատրիարք Բարդուղիմեոս.
«Անատոլիայում քրիստոնեությունը միշտ առկա է եղել»

«Մաղթում եմ, որ մյուս կրոնների հանդեպ մեր անկեղծ սիրո աղբյուրն օգտակար լինի ընթերցողներին»,- ասաց Բարդուղիմեոս Ա-ն՝ նշելով, որ օսմանյան ժամանակնեերից ի վեր այս գիրքը մեկն է այն երկու գրքերից, որոնք հրատարակվել են Էկումենիկ պատրիարքարանի հաստատմամբ: Հիսուս Քրիստոսի՝ Աստծու խոսքը քարոզել սկսելուց կարճ ժամանակ անց նրա աշակերտներն այդ լույսը բերեցին այս տարածաշրջան: Այդ օրվանից սկսած ապրող մահմեդական եղբայրներին ճիշտ տեղեկություն տրամադրել այս հողում այդքան խոր արմատներ ձգած քրիստոնեության մասին:

Արքեպիսկոպոս Աթեշյան.
«Բարդուղիմեոս Պատրիարքին և Մեսրոպ Բ-ին ինչքան էլ շնորհակալություն հայտնենք՝ քիչ է»

«Այն հանգամանքը, որ այս գիրքը քույր եկեղեցիներին իրարից տարանջատող տարրերից զատ վեր է հանում նաև միասնականության տարրերը, արժեքավոր է դարձնում գրքի բովանդակությունը, և անհնար է անտեսել այս հանգամանքը: Վստահ եմ, որ ամենապատիվ Մեսրոպ Բ Պատրիարքը  շատ կուրախանար՝ տեսնելով համատեղ ջանքերով ստացած այս արդյունքը: Վստահ ենք, որ քույր եկեղեցիների առաջնորդներն ու անդամները կիսում են ամենապատիվ պատրիարքի առողջության համար մեր աղոթքները, և սա մեզ ուժ է տալիս»,- ասաց Ա. Աթեշյանը:

Թեոս՝ «Աստված» թե՞ «Ալլահ»

Էլփիդոփորիս Լամբրիանդիսը, նշելով գրքի՝ նաև իսլամացված զանգվածներին սպասարկելու անհրաժեշտությունը, ասաց. «Տերմինաբանորեն ամենակրիտիկ կետը «Թեոս» բառի թուրքերեն թարգմանությունն էր: Պարզ ընթերցմամբ էլ պարզ է դառնում, որ Ալլահ բառի փոխարեն նախընտրել ենք Աստված բառը: Աստված բառը գերիշխում է ամբողջ գրքում՝ բացի մի քանի բացառություններից»: