Սովետական Հայաստանից ժամանակն արտացոլող պատկերներ

Բեշիկթաշի միջազգային Ֆոտոիստանբուլ լուսանկարչական փառատոնը այս տարի արդեն երկրորդ անգամ «Այլ կյանքեր» թեմայով իր դռնելրն է բացել հանդիսատեսի առջև։ Մինչև նոյեմբերի 8-ը շարունակվող փառատոնի ամենաուշագրավ ցուցահանդեսը Կանադահայ արվեստագետ և բեմադրող օպերատոր Նորայր Քասփերի՝ Օրթաքյոյի լքված մանկատանը ներկայացվող և մանկատանը միահյուսված ցուցահանդեսն էր։ Ն․ Քասփերը, ով անմահացրել է սովետական ժամանակներից մնացած և այլևս չօգտագործվող արդյունաբերական ձեռնակրությունները և այնտեղ հանդիպած մարդկանց, խոստանում է, որ մի լուսանկարչական փառատոնից շատ ավելին է՝ ասելով․ «Ձեզ ժամանակից եմ պատմելու»։

«Վեց տարվա ընթացքում բազմիցս այցելել եմ Հայաստանում գտնվող և արդեն չօգտագործվող գործարաններ։ Այս տեղը մեզ հիշեցնում է, որ խորհրդային ժամանակներում տեխնոլոգիական զարգացումների շուրջ աշխատող ինժեներներ կային։ Իսկ նրանցից միայն այս զարմանալի տեսարանն է մնում»։

Մետաքսի վրա տպված նկարներերը մեքենայի մասեր, մետաղյա թափոններ և գործարանային աշխատողներ են պատկերում։ Ի՞նչ եք պատմում այս շարքում։

Այս շարքը հինականում արտացոլում է ժամանակը։

Նկարները ներկայացնում են Խորհրդային Միության փլուզմանը հետևած ժամանակաշրջանը, որը մոտավորապես 20 տարվա պատմութուն ունի։ Փլուղումը մեծապես ազդեց հատկապես Հայաստանի վրա։ Չնայած նրան, որ երկրի բնակչությունը ամբողջ Խորհրդային միության մեկ տոկոսն էր կազմում, այնտեղ էր արտադրվում միության արդյունաբերական պահանջների 10 տոկոսը։ Ժամանակի ընթացքում բոլոր այդ արդյունաբերական կառույցները փակվեցին, և դրա հետ մեկտեղ մարդկանց երազանքները, ստացած կրթությունն ու ձեռք բերած փորձը թաղվեց անցյալում. 

Այս թեմաներն արտացոլելու համար մետաքսի ընտրությունն արդյո՞ք հաություն ստեղծելու համար էր։

Անշու՛շտ։ Այն մի քիչ ել նրբանկատության հետ է կապված։ Նյութի ընտրությունը մեկից ավել իմաստ ունի։ Միևնույն ժամանակ խորհրդանշում է սահմանների փակման հետևանքով ընդհատված պատմական «Մետքսի ճանապարհը»։ Այս միջամտության պատճառով կարծես ժամանակը կանգ առավ։ Իմ շեշտադրած մեկ այլ նրբություն էլ կա․ այս արդյունաբերական տեսարաններն արտացոլում են մի ժամանակահատված, երբ ամեն ինչ կոտրվեց, անպետք դարձավ։ Մյուս կողմից էլ այս ծանր, կոպիտ առարկաների պատկերները մետաքսի պես փափուկ մի կտորի վրա տպելը հաություն է ստեղծում։ 

Լուսանկարներում պատկերված մարդիկ արդեն երկար ժամանակ գործունեությունը դադարեցրած այս գործարանների աշխատակիցնե՞րն են։ Մուտքի մոտի լուսանկարում պատկերված կնոջ պատմությունը կպատմե՞ք մեզ։

Լուսանկարում պատկերված կինն այն մարդկանցից էր, ովքեր գործարանի փակումից 15 տարի անց վերադարձան գործարան։ Այս վերադարձի պատճառն այն էր, որ գործարանի նախկին տերը որոշել էր աշխատեցնել այնտեղի մեծ մեքենաներից մեկը և վերսկսել արտադրությունը։ Կարծում են, որ այս հսկայական արդյունաբերական համալիրի մի մասն աշխատեցնելով, կարող են միջազգային շուկայի համար արտադրություն սկսել։ Այդ կինն էլ նախկինում այս մեքենան էր աշխատեցնում։ Շատ ուրախ էր, որ վերադառնալու է նախկին աշխատանքին, և երբ ցանկություն հայտնեցի նկարելու, առանց վարանելու ընդունեց։ Ամենասկզբից էլ այս նկարը դարձավ այս շարքի խորհրդանիշերից մեկը։

Ձեր այցելած այդ գործարանները Հայաստանի ո՞ր հատվածում են։

Հայաստանի հյուսիսում գտնվող տարբեր քաղաքներում նկարեցի․ որոշները Երևանի, որոշներն էլ Գյումրու մոտակայքում գտնվող տարբեր քաղաքներում։

Ցուցասրահի կլոր պատուհանի շուրջ “I will talk to you about time” («Ձեզ ժամանակից եմ պատմելու») գրությունը կա։ Այս արտահայտությունը որտեղի՞ց առաջացավ։

Այս արտահայտությունն առաջին անգամ արվեստագետ, գրող և պատմաբան Կառլո Պոլգրոսսին է օգտագործել։ Իմ աշխատանքների նկարագրության մեջ գրել էր․ «Նորայրը ժամանակից է խոսում»։ Այս խոսքերն ինձ շատ դուր եկան։ Ես էլ որոշեցի նոր աշխատանք իրականացնել այս խոսքերի շուրջ։ Ե՛վ գրությունը, և՛ ցուցահանդեսի տարածքը այս աշխատանքի մի մասը դարձան․ շատ հաճախ եմ այս մեթոդն օգտագործում իմ աշխատանքներում։ Սա պատմական մի շենք է, և որոշեցի ոչ թե շինությունը լցնել լուսանկարներով, այլ դրանք այնպես տեղադրել, որ շենքի մասին իրազեկությունը բարձրանա։ Այսպես էլ ծագեց ցուցահանդեսի անունը։ 

Ստամբուլում կյանքն ինչե՞ս է։ Սկզբում «Զեննե», հետո էլ «Չեքմեջելեր» (գզրոց) ֆիլմերի բեմադրող օպերատորն էիք․․․

Բավական լավ է ընթանում։ Հինգ տարի առաջ մի փառատոնի էի մասնակցում։ Երկու ռեժիսոր ինձ հրավիրեցին Թուրքիա՝ աշխատելու իրենց ֆիլմի՝ «Զեննե»-ի շուրջ։ Սա նրանց առաջին ֆիլմն էր լինելու։ Ես հայ եմ, և սա ուղղորդում էր ինձդեպի այն հանելուկը, որը երբեք չէի կարողացել լուծել և որի մասին շատ բան չգիտեի մինչ այստեղ գալս։ Այդ պատճառով էլ շատ էի ցանկանում ընդունել այս գործը։ Այստեղ գալուց հետո սկսեցի այդ ամենի մասին մտածել և փորձեցի հասկանալ, թե ինչ է եղել։ Այս իրավիճակը կախված էր և իմ մասնագիտական գործունեությունից, և պապերիս ապրած տարածքներ կատարած այցելություններից։ Այնուհետ «Զեննե»-ի համար Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնի՝ լավագույն բեմադրող օպերատոր մրցանակը շահելը վերաիմաստավորում բերեց։ Այս մասին նաև ԱԿՕՍ-ն էր նյութ հրատարակել։ Այդ ընթացքում հասցրեցի ավելի մանրամասն ծանոթանալ Հրանտ Դինքին և նրա գաղափարներին և հասկացա, որ նա էլ էր խոսում այն մասին, թե ինչպես կարող ենք գործընկերային հարաբերություններ հաստատել։ Ես վերադարձա էի այն երկիր, որի ստեղծման և զարգացման գործում իմ նախնիներն էլ վաստակ ունեն, ընտրության իրավունքի և մարդու իրավունքների մասին ֆիլմ նկարեցի և տեղի հասարակությանը նպաստ ունենալով՝ մրցանակ շահեցի։ Այդ պատճառով էլ զգացի, որ շրջանն ավարտված է։ Եվ սա ակամայից ստացվեց։ Այս առումով լավ փորձ էր։ Միևնույն ժամանակ այն բարձրացրեց իմ աշխատանքների հանդեպ հետաքրքրությունը Թուրքիայում և հետագա ծրագրերի համար ճանապարհ հարթեց։

Այժմ կարո՞ղ ենք աել, որ հաստատվեցիք այստեղ։

Լիովին չեմ հաստատվել, բայց բաց եմ նոր աշխատանքի հնարավորություններին։

Ո՞վ է Նորայր Քասփերը։ 

Կանադայում բնակվող հայ արվեստագետ Նորայր պերը Վենետիկի Մուրատ Ռաֆայել քոլեջ է հաճախել, Վենետիկի համալսարանում ճարտարապետություն և լուսանկարչություն է ուսանել։ Այնուհետև գնացել է Կանադա և կրթություն ստացել Մոնտրեալ Կոնկորդիա համալսարանում։ Քասփերը հայտնի է ինչպես արվեստի բնագավառում կատարած աշխատանքներով, այնպես էլ ֆիլմերով, որոնց բեմադրող օպերատոր է եղել։