Կարո Պայլան․ «Հակամարտության գործընթացը ընտրողներին հեռացրեց մեզանից»։

Կարո Պայլանը «Ակոս»-ին տված հարցազրույցի ժամանակ, որը թողարկվել էր «periscope»-ով, խոսեց նոյեմբերի 1-ի ընտրությունների, հակամարտության կարգավորման ապագայի և հայկական համայնքի խնդիրների մասին։

Մենք շարունակելու ենք ստիպել իշխանություններին ժողովրդավարական քաղաքականություն վարել։ 

Կարո Պայլանը, ով ոչ պաշտոնական տվյալների համաձայն լինելու է խորհրդարանում որպես ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն) պատգամավոր, «Ակոս»-ի «periscope»-ի հեռարձակման ժամանակ պատասխանեց Ակոս թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հարցերին։

«Կարգավորման գործընթացի ավարտից հետո իրավիճակը փոխվեց»

Կարո Պայլանը, պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպես արձագանքեց ընդհանուր ընտրություններում կուսակցության՝ մոտավորապես 1 մլն ձայն կորցնելու հանգամանքին, ասաց․ «Մեր սպասածից քիչ ձայն ստացանք։ 2014 թ․ ՏԻՄ ընտրություններում 2 մլն 900 հազար ձայն էինք ստացել։ Մեկ տարվա ընթացքում կրկնապատկեցինք մեր կուսակցության ձայները։ Սակայն կարգավորման գործընթացի ավարտից հետո ամեն ինչ փոխվեց,  բևեռացումը խորացավ։ Այսպիսի իրավիճակներում հիմնական ընտրողը մնում է իր տեղում, նոր ընտրողները, իհարկե, փոխվում են։ Հակամարտության ընթացքում կոշտ ելույթները մտահոգել մարդկանց։ Տեսնում ենք, որ այդ ընտրողները հեռացել են մեզանից»։

Կարո Պայլանը, ով նաև անդրադարձավ շրջանների իրավիճակին, նշեց․ «Շրջանների բնակչությունն ավելի հոգնած է։ Ամեն ինչ վերացավ, երբ խաղաղությունն այդքան մոտ էր։ Իշխանությունն իր ողջ միջոցները գործադրեց, որպեսզի ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) ձայների թիվը մեծացնի։ Միայն ԱԺԿ-ն չի կարող խոսել խաղաղության մասին։ Մենք էլ հենց դա ենք ասում։ Մյուս կուսակցություններն էլ պետք է լինեն, խաղաղություն ցանկացող ուրիշ դերակատարներ էլ են պետք։ Եկեք հույս ունենանք, որ ԱԶԿ-ի՝ շրջանների ընտրված պատգամավորները ձգտելու են կարգավորման»։

ԱԶԿ-ն պետք է իր ուժերը գործադրի խաղաղության համար

Կ․ Պայլանը, հայտնելով կարգավորման գործընթացի ապագայի մասին իր կարծիքը, ասաց․ «ԱԶԿ-ն այնպիսի մի կուսակցություն է, որ կարող է իր ընտրազանգվածին տանել ցանկացած ուղղությամբ։ Երբ երկու տարի առաջ «թող մայրերը չարտասվեն» ասաց, ընտրազանգվածից ոչ մի դժգոհություն դուրս չեկավ։ Բանակցությունների սեղանը «շրջելու» ժամանակ էլ նույնը եղավ։ Ցանկանում ենք, որ ԱԶԿ-ն իր ուժը նորից օգտագործի խաղաղության, խորհրդարանի համար։ Մենք շարունակելու ենք ստիպել նրանց ժողովրդավարական քաղաքականություն վարել»։

«Մեր առանցքային գաղափարը կառուցողական ընդդիմությունն է»

Կ․ Պայլանը նաև նշեց, թե հայկական համայնքին առնչվող որ հարցերն է օրակարգ տանելու․ «Մի շարք այլ հարցերի պես, հայկական հարցն էլ է «սառեցված» վիճակում։ Այս շրջանում մեր առանցքային գաղափարը կառուցողական ընդդիմությունն է։ Հիմնադրամի, պատրիարքի ընտրությունների, ստատուսի պես հարցեր ունենք, և այս հարցերի շուրջ օրինագծեր ունեմ։ Կապեր հաստատեցինք ընտրություններից առաջ, ընտրություններից հետո էլ սկսելու ենք աշխատել»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ