ԺԺԿ-ն ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով դիմել է Գերագույն ընտրական խորհուրդ

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը (ԺԺԿ-HDP) դիմել է Գերագույն ընտրական խորհուրդ՝ Թուրքիայի նոյեմբերի 1-ի ընտրությունները չեղյալ հայտարարելու համար։

ԺԺԿ համանախագահ և Ադանայից պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը հայտարարեց, որ Գերագույն ընտրական խորհուրդ են դիմել ընտրությունները չեղյալ հայարարելու համար 

Բեշթաշը խորհրդարանում մամուլի ասուլիս կազմակերպեց։ Նա, նշելով, որ ընտրություններից հետո մի քանի մարզում առարկություններ են ունեցել, ասաց, որ առարկություները մերժվել են։ 

Բեշթաշը նշեց, որ երեկ արտակարգ դիմումների ընդունելության վերջին օրն էր և մեջբերեց, որ դիմել են ընտրությունը չեղյալ հայտարարելու համար, քանի որ ընտրությունները արդար չեն եղել։