Պայթյուն Բայրամփաշայում

Ստամբուլի Բայրամփաշա մետրոկայարանի մոտակայքում գտնվող վերնանցումին պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական, հրշեջ և բժշկական անձնակազմերը:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը, խոսելով պայթյունի մասին, ասաց, որ պայթյունի հետևանքով մի քաղաքացի թեթև վիրավորվել է: Նա նշեց, որ պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են:

Ստամբուլի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարոթյամբ. «Մետրոյի երթևեկությունը դադարեցվել է: Ձայնի պատճառը դեռ հայտնի չէ»:

Պայթյունի շրջակայքում ոստիկանությունը անվտանգության գործողություններ է իրականացնում: Շրջանում երթևեկության միջոցների և հետիոտների անցումը արգելվել է:

Պայթյունի պատճառով կոտրվել են մետրոյի ապակիները, որի հետևանքով ուղևորները տարհանվել են:

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ