Գաղթի ողբերգություն․ հայտնաբերվել է 21 դի

Բալըքեսիրի Այվալըք գավառի Ալթընովա թաղամասում ծովի ափին հայտնաբերված դիակների թիվը գնալով մեծանում է։ Իզմիրի Դիքիլի գավառի ծովեզերքին հայտնաբերվել է երեխաների և կանանց 7 դի։

Այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում, Իզմիրի Դիքիլի գավառին պատկանող Սալիհլերալթը շրջանից հունական Միդիլլի կղզի հասնել ցանկացող 22 գաղթականի նավակը խորտակվել է։ Վատ եղանակային պայմաններում, փոթորկին ծով դուրս եկած գաղթականներից 14-ի դին հայտնաբերվել է Բալըքեսիրի Այվալըք գավառին պատկանող Ալթընովա թաղամասի մոտ՝ ծովեզերքին։ Զոհված գաղթականների մեծամասնությունը երեխաներ են։

Իսկ Իզմիրի Դիքիլի գավառի ծովեզերքին հայտնաբերվել է երեխաների և կանանց 7 դի։ Այսպիսով, երկու միջադեպների հետևանքով կա 21 զոհ։

12 գաղթական փրկվել է

Լողալով ափին մոտեցած 6 գաղթական կարողացել են փրկվել ծովափնյա փրկարարների ջանքերի շնորհիվ։ Փրկվածներին տեղափոխել են Ջունդա կղզի։ Երկար ժամանակ սառը ջրում մնացած մյուս 6 գաղթականները տեղափոխվել են Այվալըքի հիվանդանոց։ Գաղթականները, որոնցից 13-ը զոհվել է, իսկ 12-ին հաջողվել է փրկվել, Իրաքի և ԱԼժիրի քաղաքացիներ են։

Այվալըքի նահանգապետ Նամըք Քեմալ Նազլըն հայտնել է, որ Ալթընովա թաղամասում հայտնաբերվել է 14 դի։ Նշվում է, որ զոհվածների մեջ կա նաև 6 ամսական հղի կին։