Պայթյուն Քիլիսի դպրոցներից մեկի բակում

Պայթյուն է տեղի ունեցել Քիլիսում գտնվող Էյուփ Գյոքչէիմամ միջնակարգ դպրոցի բակում․ կա մեկ զոհ, 3 վիրավոր։

Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թուրքիայի Քիլիս քաղաքի կենտրոնում գտնվող միջնակարգ դպրոցում պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունից վիրավորված աշակերտներ կան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 հոգի։ Դեպքի վայր են ժամանել փրկարար և շտապօգնության խմբերը։

Ականանետից առձակված փամփուշտներից մեկը դիպել է դպրոցի շենքին, մյուսն ընկել է դպրոցի բակում։

Տեղեկացվում է, որ զոհվածը դպրոցի հավաքարարն է։

Պայթյունից վնասվել է դպրոցի շինությունը, ինչպես նաև բակում կայանած մեքենաներից մեկը։