Կյանքին հրաժեշտ է տվել Դիարբեքիրցի Սարգիս Էքենը

Դիարբեքիրի ամենատարեց հայերից Սարգիս Էքենը 86 տարեկան հասակում հրաժեշտ է տվել կյանքին։ Էքենն օրեր շարունակ ինտենսիվ խնամքի տակ էր։

Սարգիս Էքենը ծնվել է 1930 թվականին Դիարբեքիրի Սիլվան Բաշբուք գյուղում։ 19 տարեկանում ծանոթացել է Պայծառ Ալթայի հետ, որի հետ էլ ամուսնացել է։

Զույգը 1960 թվականին հաստատվել է Դիարբեքիրում։

1984 թվականին Էքենը կնոջ՝ Պայծառի հետ բնակություն է հաստատել Սուրբ Մարիամ (Մերյեմ Անա) ասորական եկեղեցու բակում։

Սարգիս Էքենը և Պայծառ Ակաթան 65 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո պաշտոնապես պսակադրվել են 2014-ին։ Պայծառ Ալաթան մահացել է պաշտոնական պսակադրությունից երկու ամիս անց՝ 2014թ․ հունիսին։

Կնոջ կորստից հետո Սուրբ Մարիամ եկեղեցում միայնակ բնակվող Սարգիս Էքենի առողջական վիճակը վատացել էր, որից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Եկեղեցին գտնվում է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է։

Սարգիս Էքենը մահացել է երեկ երեկոյան՝ 25 օր Դիջլե համալսարանում ինտենսիվ խնամքից հետո։

Շարունակվող հակամարտության պատճառով թաղման արարողությունը Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում չի կայանալու։ Սարգիս Էքենի հուղարկավորությունը իրականացվելու է Սուրբ Մարիամ եկեղեցում կայանալիք արարողությունից հետո։ Եկեղեցու արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 13։00-ին։