Հայաստանը հիշում է Հրանտ Դինքին

Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցին՝ հունվարի 19-ին, Հայաստանը հիշում է Հրանտին։

Կամավոր լրագրողներ Սոնա Դիլանյանի և Սարգիս Խանդանյանի՝ Ակոսին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Հրանտ Դինքի հիշատակի արարողության մասնակիցները հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ «Հայաստանը հիշում է քեզ», «Չենք թողնի՝ քեզ մոռանան» ցուցանակներով՝ երթի մասնակիցները քաղաքապետարանի շենքից դեպի Հանրապետության հրապարակ են քայլել։

Հիշատակի արարողությունը սկսել է ստորագրահավաքով։ Ստորագրահավաքի նպատակն է մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Հրանտ Դինքի անունով։ Հավաքվածները ստորագրությունների ցանկով դիմում են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան։

Երթը սկսել է ստորագրահավաքից հետո։ Երթի մասնակիցները քայլել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այժմ մոմավառություն են իրականացնում՝ նվիրված Հրանտ Դինքի անմար հիշատակին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ