Դեղիրմենքյոյի հայկական եկեղեցին՝ գանձ որոնողների նոր թիրախ

1800-ական թվականներին Երզնկայում (Էրզինջան-Erzincan) կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին գանձ որոնողների պեղումների հետևանքով վերածվել է ավերակների։

Երկար տարիներ բախտի քմահաճույքին մնացած եկեղեցին վերջին օրերին գանձ որոնողների այցելության վայր է դարձել։ Մեծ վնասների ենթարկված շինության պահպանությանն ուղղված անվտանգության ոչ մի քայլ չի իրականացվել, և ժանդարմերիայի կողմից եկեղեցու դռանը փական է տեղադրվել։ Գանձ որոնողների իրականացրած պեղումների հետ կապված հետաքննություն չի սկսել։ Դեղիրմենքյոյի բնակիչներից Թոլգա Գյուռունը կապ է հաստատել մեզ հետ և պատմել եկեղեցու վիճակի մասին։

«Հինգ տարի առաջ սրբապատկերներն են գողացվել»

Եկեղեցին օրակարգում հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին։ Թոլգա Գյուռունը, ով զբաղվում է եկեղեցու պահպանության հարցով, հայտնում է, որ եթե անվտանգության միջոցառումներ չիրականացվեն, ապա նույնը կրկնվելու է։ Նա հայտնում է, որ վերջին շրջանում գանձ որոնողների հետաքրքրության կենտրոնում հայտնված եկեղեցու դռանը ժանդարմերիան փական է դրել, սակայն սա գանձ որոնողներին չի վաղեցնելու և արգելք չի լինելու։

Վերանորոգման աշխատանքները 2016-ի ապրիլին էին սկսելու

Քաղաքի կենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվելու էր Երզնկայի նահանգապետարանի կողմից։ Սակայն նահանգապետի փոփոխությունից հետո դրան ուղղված ոչ մի քայլ չի իրականացվում։ Հետազոտության ընթացքում պարզվել էր, որ եկեղեցու երկրորդ հարկում փլուզում կա, սակայն վերանորոգման աշխատանքներից հետո եկեղեցու ընդհանուր շինությունը կարող էր նախկին տեսքն ունենալ։



Yazar Hakkında

Միրան Մանուկյան