Ջիզրեում կրակ են բացել վիրավորներին օգնության գնացածների ուղղությամբ

Ջիզրեի Ջուդի թաղամասում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, ոստիկանությունը կրակ է բացել զոհվածներին և վիրավորներին օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ գնացածների ուղղությամբ։ Առնվազն 10 հոգի վիրավոր է։ Նրանց մեջ է նաև Ի-մէ-ջէ հեռուստաընկերության (İMC TV) օպերատոր Ռեֆիկ Թեքինը։

Ջիզրեում, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է, ոստիկանությունը կրակ է բացել զոհվածներին և վիրավորներին օգնություն ցույց տալու նպատակով այնտեղ գնացած խմբի ուղղությամբ։ 

Արդեն երկու օր է՝ չի թույլատրվել Ջիզրեից վերցնել Սերհաթ Ալթունին, չնայած որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը։ Սերհաթ Ալթունը կյանքը կորցրել է։ Ալթունն արդեն երրորդ մարդն էր, ով հիվանդանոց չտեղափոխելու պատճառով կորցրել է իր կյանքը, չնայած որ հիվանդանոց տեղափոխելու ՄԻԵԴ-ի որոշումը կար։

Ալթունին և վիրավորներին օգնություն ցույց տալու համար դեպի թաղամաս քայլողների դեմ կրակ է բացվել։

Բացված կրակի հետևանքով վիրավորվել է Ի-մէ-ջէ հեռուստաընկերության օպերատոր Ռեֆիկ Թեքինը։

«Ակոս»-ի հետ զրույցում Ֆայսալ Սարըյըլդըզը (Ազգերի ժողովրդավարական կուսակցության՝ HDP-ի պատգամավոր) նշել է, 20 հոգանոց խումբը գնացել է վիրավորներին դուրս հանելու այնտեղից, սակայն կրակ է բացվել նրանց ուղղությամբ, որի հետևանքով 10-12 հոգի վիրավորվել է։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Դեմիրթաշի ահազանգը կառավարությանը

HDP համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կառավարությանը կոչ է արել անհապաղ միջամտություն ցուցաբերել Ջիզրեում գտնվող վիրավորներին դուրս բերելու համար դեպի Ջուդի թաղամաս շարժված խմբի ուղղությամբ բացված կրակի հետևանքով վիրավորված 10 հոգու հարցին։

Դեմիրթաշը նշել է, որ վիրավորված 10 հոգին, որոնց մեջ է նաև Ազգերի ժողովրդավարական կուսակցության՝ HDP-ի պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, պատսպարվել են նկուղներից մեկում և սպասում են փրկության։ Նա նշել է․ «Այն, ինչ այսօր կատարվում է Ջիզրեում, Սիլոպիում, Սուրում, կատարվում է այս ամենի մեղսակիցների օժանդակությամբ։ Այս պահին Ջիզրեում մեծ մեղք է իրագործվում, վե՛րջ տվեք։ Չի՛ կարելի վիրավորների ուղղությամբ կրակ բացել, չի՛ կարելի տանջանքների ենթարկել։ 

Մեր պատգամավորի, քաղաքապետի, քաղաքացիների խմբի դեմ կրակ է բացվել։ Գնում էին վիրավորներին օգնություն ցուցաբերելու։ Նահանգապետը տեղյակ էր այս մասին։ Իրավիճակը շատ ծանր է։ Նկուղում 10 վիրավոր կա, արյուն են կորցնում։ Տեղեկացել ենք, որ կրակոցները դադարել են այն բանից հետո, երբ մեր ընկերները խոսել են (Թուրքիայի) ներքին գործերի նախարարի հետ։ Սակայն շտապօգնության մեքենան չի կարողանում գնալ և վիրավորներին վերցնել»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ