Ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մոսկովյան Սպարտակից Բեշիքթաշ է տեղափոխվել

Բեշիքթաշ ֆուտբոլի հավաքականը իր կազմի մեջ է վերցրել Բաքըրգյուղում ծնված հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին: Նա այլևս հանդես է գալու Բեշիքթաշի գույների ներքո:

Բեշիքթաշը մոսկովյան Սպարտակի խաղացող Արաս Օզբիլիսին տեղափոխել է իր հավաքական: Հայաստանի քաղաքացի Օզբիլիսը ծնվել է 1990թ. Ստամբուլի Բաքըրգյուղ թաղամասում, ապա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Հոլանդիայում:

Տեղեկացվում է, որ առաջին անգամն է, որ հայաստանցի ֆուտբոլիստը թուրքական հավաքականի հագուստ է կրելու:

Օզբիլիսը 4.5 տարվա պայմանագիր է կնքել Բեշիքթաշի հետ:

Ո՞վ է Արաս Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսը ծնվել է Ստամբուլի Բաքըրգյուղ թաղամասում 1990 թվականին, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա:

Օզբիլիսը 2012-ից սկսել է հանդես գալ Ուսաստանի Կուբան Կրասնոդարի հավաքականում, իսկ 2013 թվականին տեղափոխվել է Մոսկովյան Սպարտակ ակումբ: Այսուհետ նա հանդես է գալու Բեշիքթաշի կազմում: