Պայթյուն Քամըշլըում․ կա երեք զոհ

Ռոժավայի Քամըշլը քաղաքում գտնվող ռեստորաններից մեկի շրջակայքում պայթյուն է գրանցվել։ Պայթյունի հետևանքով 3 հոգի զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։

Քամըշլըի Վուստա թաղամասում տեղի ունեցած պայթյունը 3 հոգու մահվան պատճառ է դարձել։

Ռոժավայի Քամըշլը քաղաքի Վուստա թաղամասում գտնվող ճաշարանը, որին կից երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, նախկինում էլ է հարձակումների ենթարկվել։

Հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան գրանցված պայթյունը ի հայտ է եկել մոտոցիկլի վրա տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով։

Վիրավորները տեղափոխվել են Քամըշլըի Ռեհմե հիվանդանոց։

2015թ․ դեկտեմբերի 30-ին հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Վուստա թաղամասում գտնվող Մայամի և Գաբրիել ռեստորանները ենթարկվել էին հարձակման։ Պայթյունները տեղի էին ունեցել Սուրբ Ծնունդի ընթրիքի ժամանակ։ Դրանք 16 հոգու մահվան պատճառ էին դարձել։