Դիարբեքիրի Սուրն ամբողջովին փակ է

Դիարբեքիրի կենտրոնական Սուր գավառի 11 թաղամասում արդեն 64 օր է պարետային ժամ է հայտարարված։ Նահանգապետարանը հայտարարել է, որ Սուր գավառի մյուս 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Այսպիսով Սուրի բոլոր թաղամասերում փողոց դուրս գալու արգելք կա։

Երեկ կեսգիշերին Սուրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Հայտարարության համաձայն ամբողջ Սուր գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի արձակումը։

Սուրի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է․ «Հասարակական կարգի ապահովման, փողոցներում ստեղծված բարիկադների վերացման, խրամատների փակման և ռումբերի ոչնչացման աշխատանքների ընթացքում մեր քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման համար Սուրում գտնվող Ջամիի Քեբիր, Ջամիի Նեբի, Իսքենդերփաշա և Մելիքահմեդ թաղամասերում այսօր կեսգիշերվանից պարետային ժամ է հայտարարվում, որը գործելու է մինչև հաջորդ հրահանգի արձակումը»։

Սուրում գտնվող Ջեվաթփաշա, Ֆաթիհփաշա, Դաբանօղլու, Հասըրլը, Ջեմալ Յըլմազ և Սավաշ թաղամասերում և Գազի պողոտայում դեկտեմբերի 2-ից սկսած պարետային ժամը դեկտեմբերի 11-ին ընդհատվել էր 17 ժամով։ Դեկտեմբերի 30-ին Գազի պողոտայում պարետային ժամը դադարեցվել է, սակայն 6 թաղամասերում արգելքը շարունակել է գործել։

Հունվարի 27-ին պարետային ժամ է հայտարարվել Սուրում գտնվող Աբդալդեդե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման, Նազիֆ, Զիա Գյոքալփ թաղամասերում և Մելիքահմեդ պողոտայում։ Այժմ արդեն Սուր գավառի ամբողջ տարածքում պարետային ժամ է հայտարարված։