Դաժան սպանություն Շիշլիում

Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, սարսափելի հարձակման են ենթարկվել իրենց տանը: Հարձական հետևանքով վիրավորված Սեդա Աիդա Դեմիրջին դուրս է գրվել հիվանդանոցին, մինչդեռ Հակոբ Յակուփ Դեմիրջին դաժանորեն սպանվել էր: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սպանությունը ատելության հողի վրա է իրականացել:

Հակոբ Յակուփ Դեմիրջին և Սեդա Աիդա Դեմիրջին փետրվարի 6-ին հարձակման են ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասի Հանրապետություն պողոտայում գտնվող իրենց տանը: Գողացվել են տանը գտնվող թանկարժեք իրերը, ինչի հետևանքով դեպքը նախապես որոկվել էր որպես գողություն: Սակայն այն հանգամանքը, որ հայազգի զույքը կապված է եղել ‹‹խոզի կապանք›› ձևով, թույլ է տալիս մտածել, որ սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա: Երեք հոգանոց խմբի հարձակմանը ենթարկվող Հակոբ Յակուփ Դեմիրջիին խեղդամահ է եղել, իսկ նրա կինը փրկվել է վնասվածքներով:

Դեպքի վայր են ժամանել հետախուզական և տեղազննման խմբերը: Հակոբ Յակուփ Դեմիրջիի դին տեղափոխվել է Ստամբուլի դատաբժշկական կենտրոն:

Ոստիկանական հետախուզությունը ցույց է տվել, որ շենքի գլխավոր դուռը կողպված է եղել: Ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել շրջակայքում գտնվող անվտանգության տեսախցիկները՝ հարձակում իրականացնողների հետքերը գտնելու համար:

Դուրս է գրվել հիվանդանոցից 

Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ հարձակման հետևանքով վիրավորված Սեդա Աիդա Դեմիրջին տեղափոխվել է Շիշլիի Էթֆալ հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել և տեղափոխվել ազգականների մոտ:

Հանցագործության մեղավորների ինքնությունը դեռ բացահայտված չէ, ինչպես նաև հստակ չէ, թե կատարվածը պետք է որակել որպես գողություն, թե՞ ատելության հողի վրա իրականացված սպանություն: