Մայրենի լեզվի համաշխարհային օրը՝ հայերեն այցեքարտով

Փետրվարի 21-ին՝ մայրենի լեզվի համաշխարհային օրը, Ազգերի ժողովրդավարական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Պայլանը առցանց էջերում տարածել է հայերեն և թուրքերեն այցեքարտերը։ Այցեքարտերը տպվել են Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից։

Հայազգի պատգամավոր Կարո Պայլանն իր գրառման մեջ նշել է, որ ԹԱՄԺ-ը իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն․ «ԹԱՄԺ տպագրատունը այցեքարտերս տպագրել է հայերեն և թուրքերեն։ Մայրենի լեզվի համաշխարհային օրվա առթիվ իմաստալից ստացվեց։ Տարոսը բոլոր լեզուներին»։

2014թ․ դեկտեմբերի 28-ին Շըրնաքից HDP պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը դիմում էր ներկայացրել ԹԱՄԺ տպագրատուն՝ քրդերեն ամանորյա քարտի համար։ Սակայն պատգամավորը բացասական պատասխան էր ստացել, քանի որ «քրդերենը ազգային լեզու չէ և աշխարհում ճանաչում ունեցող 200 ազգային լեզուների մեջ չէ»։