Շըրնաքի կենտրոնում պարետային ժամ

Արդեն քանի օր էր խոսակցություններ կային, որ Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվելու։ Եվ այս գիշեր՝ ժամը 23։00-ից սկսած, Շըրնաքում պարետային ժամ է հայտարարվում։

Շըրնաքի նահանգապետարանի հայտարարության համաձայն Շըրնաքի կենտրոնում պարետային ժամ է։ Շըրնաքի նահանգապետարանի հայտարարությունը հետևյալն է․«Անջատողական ահաբեկչական կազմակերպությության անդամներին բռնելու, պայթուցիկներով լցված հորերը և բարիկադները ոչնչացնելու, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման նպատակով 5442 օրենքի 11-րդ մասի 3-րդ կետի համաձայն (11/C)՝ երկուշաբթի օրը՝ 14․03․2016-ին, ժամը 23։00-ից Շըրնաք նահանգի կենտրոնում պարետային ժամ է հայտարարվում, որը ուժի մեջ է մինչև հաջորդ հրաման»։