Անկարայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 37-ի է հասել

Անկարայում՝ Գյուվեն այգու մոտակայքում, երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ին, պայթյուն է գրանցվել: Պայթյունի հետևանքով 37 մարդ մահացել է, 125-ը՝ վիրավորվել։

Քըզըլայի մոտակայքում գտնվող ավտոբուսի կանգառում է գրանցվել պայթյունը։ 37 զոհ, 125 վիրավոր կա։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը գնալով ավելանում է։ Այսօր առավոտյան Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 37 է, 15 մարդ ինտենսիվ խնամքի տակ է գտնվում և նրանց վիճակը ծանր է։ Մուեզզինօղլուն նշել է․ «Դեպքի վայրում 30 կորուստ ունենք։ 30 զոհերից մեկը, հնարավոր է նաև երկուսը ահաբեկիչներն են։ 4 քաղաքացի մահացել է հիվանդոցներում։ Այսօր առավոտյան 3 քաղաքացի ևս մահացել է, և զոհերի թիվը 37-ի է հասել։ 71 վիրավոր կա, որից 15-ի վիճակը ծանր է»։

Վիարվորներն իրենց բուժումը ստանում են 24 հիվանդանոցներում։

Թուրքիայի մայրաքաղաքում երեկ գրանցված պայթյունը ի հայտ է եկել պայթուցիկներով լի մեքենայի պայթյունից։


Անվտանգության գագաթնաժողովից հետո արված հայտարարությունները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի և Առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուի մասնակցությամբ արտակարգ ժողով է իրականացրել՝ քննարկելու երեկ Անկարայում տեղի ունեցած պայթյունը: Ժողովից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով։


ԱԺԿ դատապարտել է պայթյունը

Երեկ երեկոյան Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) կողմից հայտարարություն է տարածվել, որով խստորեն դատապարտվում է հարձակումը։