Անկարայի պայթյունը TAK-ն է ստանձնել

Անկարայի Քըզըլայում 37 հոգու մահվան պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունն է ստանձնել:

Մարտի 13-ի երեկոյան Անկարայում տեղի ուեցած և 37 մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունն այսօր առավոտյան  «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունն է ստանձնել:

Կազմակերպության կայքում այսօր առավոտյան տեղադրված հայտարարության եջ նշվում է, որ պայթյունը մահապարտ Սեհեր Չաղլա Դեմիրն է իրականացրել:

Անկարայում փետրվարի 17-ին զինվորական ծառայողական մեքենեներին ուղղված պայթյունը, որը 29 հոգու մահվան պատճառ էր դարձել, նույնպես «Քրդստանի ազատագրման բազեներ» -ի կողմից էր կազմակերպվել:

 

TAK-ի հայտարարությունը՝ ստորև.

‹‹...Որպես «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK)՝ ստանձնում ենք գործողության պատասխանատվությունը: Գործողությունն իրականացվել է մեր կազմակերպության մաս կազմող Դողա Ժիյանի (Սեհեր Չաղլա Դեմիր) ղեկավարած մի խմբի կողմից:

Թիրախին մոտենալիս ոստիկանական միջամտության պատճառով նշված խումբը քաղաքացիական զոհերի պատճառ է դարձել: Ցավում ենք կեղտոտ պատերազմի պատասխանատուների և ղեկավարների հետ կապ չունեցող քաղաքացիների մահվան համար:

Մեր իրականացրած գործողությունների ընթացքում քաղաքացիական մահեր են գրանցվել և շարունակում են գրանցվել՝ որպես պատերազմի անխուսափելի արդյունք:

Միայն հույն ունենք, որ գործողության հետևանքով քաղաքացիական մահերի պատճառով ստեղծված մթնոլորտում հասարակությունը կհասկանա այն ցավը, որ պատճառվել է քուրդ ժողովրդին՝ Ջիզրեում 300-ից ավել քաղաքացիներին ուղղված դաժան սպանություններով, դիակների հրկիզումով, դիակները չտրամադրելով:

Միայն այս դաժանությունները մեզ՝ «Քրդստանի ազատագրման բազեներ»-իս համար հաշվեհարդարի, վրեժ լուծելու համար բավական են:

Չպետք է մոռացվի, որ Ջիզրեում և այլ վայրերում մեր խաղաղ բնակիչների, անպաշտպան ժողովրդի դեմ ուղղված հրկիզուների, բացահայտ կոտորածների համար հաշվեհարդար տեսնելու պատրաստ հարյուրավոր ֆիդայի ունենք:

Կեղտոտ պատերազմի ‹‹ուղեղ›› հանդիսացողներին, այն ղեկավարողներին շարունակելու ենք հարվածել այն վայրերում, որտեղ իրենց շատ ապահով են զգում:

Թուրքիայի բնակիչները թող իմանան, որ ոչ մեկի կյանքը երաշխիք չունի, քանի դեռ ֆաշիստական բռնապետությունը չի տապալվել››:

«Քրդստանի ազատագրման բազեներ»-ը (TAK) 2015թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում իրականացրած պայթյունի պատասխանատվությունն էր ստանձնել՝ որով էլ հայտարարել էին 2011-ից սկսած ‹‹ոչ ակտիվ›› շրջանի ավարտը:

 

TAK-ի իրականացրած հարձակումները

TAK-ը ստանձնել է 2016թ. փետրվարի 17-ին Անկարայում իրականացված պայթյունի, ինչպես նաև՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի պայթյունի պատասխաատվությունը: Վերջինիս հետ կապված հայարարության մեջ TAK-ը նշել էր, որ դա 2011-ից սկսած ‹‹ոչ ակտիվ›› շրջանի ավարտն է:

2005թ. հուլիսի 17-ին Այդընի Քուշ կղզում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա գրանցված հարձակումը, որի հետևանքով 5 զբոսաշրջիկ և 1 ոստիկան էր մահացել, 34 հոգի վիրավորվել էր:

2007թ. մայիսի 23-ին Անկարայի շուկաներից մեկում (Ուլուս անաֆարթալար) գրանցված պայթյունը, որը 7 մարդու մահվան պատճառ էր դարձել, 102 հոգի վիրավորվել էր:

2007թ. հունիսի 10-ին Ստամբուլի Բաքըր գյուղում (Բաքըրքյոյ) տեղի ուեցած պայթյունը, որի հետևանքով 31 մարդ վիրավորվել էր:

2007թ. հունիսի 8-ին Ստամբուլի Քյուչուքչեքմեջեում տեղի ունեցած պայթյունը, որից 15 ոստիկան էր վիրավորվել:

2010թ. հունիսի 22-ին Ստամբուլի Հալքալըում զինվորական բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը, որը ի հայտ էր եկել զինվորական ծառայողներին տեղափոխող ծառայողական մեքենաների անցնելու ժամանակ:

2010թ. հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ոստիկանական կետի վրա հարձակումը, որի հետևանքով 32 հոգի էր վիրավորվել:

2011թ. օգոստոսի 26-ին Անթալիայի Քոնյաալթը լողափում և օգոստոսի 28-ին Քեմերի հանրային լողափում տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով 6 հոգի վիրավորվել էր:

2011թ. սեպտեմբերի 20-ին Անկարայի Քըզըլայում տեղի ունեցած պայթյունը, որը 3 մարդու մահվան պատճառ էր դարձել, վիրավորվել էր 34 մարդ: