Ալա. ‹‹Իսթիքլալի հարձակումն իրականացնողը ԻՊ-ի հետ կապ ունի››

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հաստատել է, որ երկու օր առաջ Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի հեղինակը Մեհմեթ Օզթյուրքն է:

ԴՆԹ թեստի արդյունքները ցույց են տվել, որ Իսթիքլալ պողոտայի պայթյունն իրականացնող մահապարտը Մեհմեթ Օզթյուրքն է: Ներքին գործերի նախարարը հաստատել է մահապարտի ինքնությունը: 

Ալան նշել է, որ Օզթյուրքը, ով ծնվել է 1992թ. Գազիանթեփում (Այնթափ), կապ ունի ԻՊ-ի (Իսլամական պետություն) հետ, սակայն հետախուզման մեջ չի եղել:

Սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ 24-ամյա ԻՊ անդամ Օզթյուրքը ոստիկաության կողմից հետախուզման մեջ է եղել:

Օզթյուրքի հայրը և եղբայրը Այնթափում ձերբակալվել են:

Տեսախցիկների արձանագրած տեսագրություններն ուսումնասիրելուց հետո ըտանիքի անդամներից ԴՆԹ թեստ են վերցրել:

Օզթյուրքի հայրը և եղբայրը, ովքեր ավելի վաղ ևս վկայություն էին տվել ոստիկանությունում, տեղեկացրել են, որ Մեհմեթ Օզթյուրքը 2013թ. Ստամբուլ է տեղափոխվել, որից հետո նրա հետ շատ քիչ են հանդիպել: