«Մեր մտադրությունն է պահպանել պատմական կառույցները»

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ղեկավար Ադնան Էրթեմը Դիարբեքիրի Սուր գավառի անհապաղ օտարման մասին Նախարարների խորհրդի որոշման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Մեր մտադրությունն է պահպանել պատմական կառույցները»

Սուր գավառի անհապաղ օտարման մասին Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ղեկավար Ադնան Էրթեմը «Ակօս»-ի հետ զրույցում ասել է․ 

«Անհապաղ օտարման որոշումը պատմական և քաղաքացիական կառույցներին չի վերաբերում։ Ընդհակառակը, այս որոշումը կայացվել է պատմական կառույցների տեսանելիությունն ապահովելու և վերացնելու շրջակայքում գտնվող աղավաղված/ծուռ կառույցները, եթե կան այդպիսիք։ Մասնավորապես 1980 թվականից հետո Սուրում աղավաղված շինությունների թիվն աճել է։ Եվ այս որոշումը կայացվել է պատմական կառույցների շուրջ գտնվող աղավաղված շինությունները վերացնելու համար, եթե կան այդպիսիք։ Սա իրավասություն է։ Այս իրավասությունը կիրառվելու է, եթե միայն այն պատմական կառույցների պահպանմանն է ուղղված։ Մենք այս որոշումը կայացրել ենք շինությունների պահպանման համար, լինի եկեղեցի, թե մզկիթ»։

«Պատմական կառույցների օտարումը իրավական տեսանկյունից շատ դժվար գործընթաց է։ Պատմական կառույցների օտարումը իրականացվում է միայն այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, պատմական կառույցները կարող են մնալ ջրամբարների տակ։ Քաղաքային միջավայրի պատմական կառույցների օտարումը իրավաբանական պրակտիկայում չկա։

Թող բոլորը հանգիստ լինեն։ Մեր բարի մտադրությունն է պահպանել պատմական կառույցները»,- ավելացրել է Ադնան Էրթեմը։