Պայթյուն Դիարբեքիրում

ՓՔՔ-ի անդամները (Քրդական աշխատավորական կուսակցություն) պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 47 հոգի՝ վիրավորվել։ Վիրավորներից 39-ը զինվորական են։ Պայթյունի լուսաբանման արգելք է սահմանվել։

Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի դեմ պայթուցիկով լի մեքենայով հարձակում է կազմակերպվել։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 39-ը՝ վիրավորվել։ 

Ուժգին պայթյունի հետևանքով Գավառային ժանդարմերիայի շինությունը, ինչպես նաև մի շարք հարակից շինություններ վնասվել են։։

Դիարբեքիրից Հանի գավառ են տեղափոխվել մեծ թվով շտապօգնության բրիգադներ, որոնողական և փրկարար խմբեր։ 

Վիրավորների թվում են նաև ժանդարմերիայի աշխատակիցների ամուսինները/կանայք և երեխաները, որոնք պայթյունի պահին ժանդարմերիայի շենքում են գտնվել։

Պայթյունի հետևոնքով ժանդարմերիայի շինության զգալի մասը քանդվել է, շրջակայքի շինություները՝ վնասվել։ 

Պայթյունից հետո գավառում էլեկտրականությունը, հեռախոսակապը և ինտերնետ կապն անջատվել է։

Զինվորական գլխավոր շտաբի հայտարարությունը

Զինվորական գլխավոր շտաբը այսօր ժամը 08։00-ին պաշտոնական կայքում դեպքի առնչությամբ հայտարարություն է տեղադրել։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2016թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ահաբեկչական խմբավորման անդամների կողմից Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել։

Պայթյունից հետո դեպքի լուսաբանման արգելք է հայտարարվել։ Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդը (RTÜK) արգելի մասին հայտարարությամբ է հանդես եկել։