Եկեղեցիները օտարման հարցով դատարան են դիմել

Դիարբեքիրի Սուր գավառի անհապաղ օտարման մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար շարունակում են դատական գործեր հարուցվել։ Ասորական հիմնադրամը և բողոքական եկեղեցին օտարման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով դիմել են դատարան։

Թուրքիայի Նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել անհապաղ օտարել (հանրայնացնել) Դիարբեքիրի Սուր գավառը, որտեղ պարետային ժամը դեռ շարունակվում է։ Թուրքիայի պաշտոնական թերթի մարտի 25-ի համարում ներկայացվել էր Նախարարների խորհրդի որոշումը, որով նախատեսվում է «անհապաղ օտարել» Դիարբեքիրի Սուր գավառի 6․300 տարածք։

Անհապաղ օտարման ենթակա տարածքների թվում են Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Սուրբ Սարգիս քաղդեական եկեղեցին, Հայ կոթոլիկ եկեղեցին, Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցին և Բողոքական եկեղեցին։ 

Նախարարների խորհրդի այս որոշումը բողոքի ալիք է առաջացրել, միևնույն ժամանակ դատական գործեր են սկսել հարուցվել՝ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցին և Բողոքական եկեղեցին արդեն դիմում են ներկայացրել դատարան։

Ասորական և բողոքական եկեղեցիների փաստաբան Քադիր Փեքդեմիրը «Ակօս»-ի հետ զրույցում ներկայացրել է դատական գործընթացի մանրաասները։ Ըստ Փեքդեմիրի՝ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումը հանրության շահերից չի բխում, հետևաբար պետք է այն չողյալ համարել։

«Ե՛վ Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցում, և՛ Բողոքական եկեղեցում ծիսական արարողությունները շարունակվում են։ Նշված գույքերը հիմնադրաների սեփականություն են։ Այս հիմքով էլ հանրայնացման որոշում չպետք է ընդունվեր։ Այդ իսկ պատճառով դատարան բողոք ենք ներկայացրել»,- նշել է Փեքդեմիրը։ 

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը նույնպես պատրաստվում է դիմել դատարան։ 

Քաղաքապետարանը նույնպես դատարան է դիմել

Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիան առաջինն է դատական գործ հարուցել Սուրի օտարման որոշման դեմ։ Այնուհետև Դիարբեքիրի քաղաքապետարանն է բողոք ներկայացրել որոշման դեմ։ 

Նոր տարածքներ են օտարվում

Չնայած Սուրի անհապաղ օտարման որոշման հետևանքով առաջացած բողոքին՝ Թուրքիայի Նախարարների խորհուրդը շարունակում է օտարման որոշումներ կայացնել։ Թուրքիայի պաշտոնական թերթի ապրիլի11-ի համարում ներկայացված Նախարարների խորհրդդի որոշման համաձայն՝ Դիարբեքիրի, Հաքյարիի, Մարդինի և Շըրնաքի մի շարք տարածքներ օտարվելու են։ Այս անգամ պատճառաբանությունը ոստիկանական կետերի ստեղծումն է։



Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին