400 փախստական է մահացել Միջերկրական ծովում

Աֆրիկացի փախստականներին տեղափոխող նավակները շրջվել են, որի հետևանքով մոտ 400 փախստական է մահացել։

Միջերկրական ծովում Աֆրիկայից Իտալիա գնացող փախստականներին տեղափոխող 4 նավակ է շրջվել։ Նավակներում գտնվող մոտ 400 փախստական փորձում էր Սոմալիից, Եթովպիայից և Էրիթրեայից Իտալիա գնալ։ 

Փախստականներին Աֆրիկայից Իտալիա տեղափոխող նավակները շրջվել են։ Ենթադրվում է, որ դեպքի հետևանքով մոտ 400 փախստական է մահացել։ 

Աղետի մասին Եգիպտոսում Սոմալիի դեսպանը արաբերեն BBC-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ենթադրում են, որ ավելի քան 400 հոգի է խեղդվել Միջերկրական ծովում։ Դեպքի վայր հասած փրկարար ծառայությունները միայն 29 հոգու դի են կարողացել գտնել։