Քիլիսում ընկած հրթիռները 5 մարդու կյանք են խլել

Երեկ ԻՊ հսկղության տակ գտնվող Բաբ շրջանից նետված հրթիռների հետևանքով Քիլիսում 5 հոգի է մահացել՝ 4-ը երեխա։ Մահացածները սիրիական պատերազմից Թուրքիա անցած փախստականներ են։ Հրթիռների հետևանքով Քիլիսում զոհերի թիվը 8-ի է հասել։

Երեկ Քիլիսի Յավուզ Սուլթան Սելիմ թաղամասի վրա ընկած հրթիռների հետևանքով սիրիացի հովիվ Քամիլ Ջերրուհը և չորս սիրիացի երեխա է մահացել։ 

Հրթիռն ընկել է Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ ասոցիացիային պատկանող շենքի վրա, որտեղ սիրիական պատերազմում հայրազուրկ դարձած 30 երեխաներ ապաստան էին գտել իրենց մայրերի հետ։ Այս շենքի վրա ընկած հրթիռի հետևանքով 4 երեխա է մահացել։ Մեկ այլ հրթիռի հետևանքով սիրիացի հովիվ Քամիլ Ջերրուհն է մահացել։ 

ԻՊ-ի հրթիռակոծությունները

Վերջին հրթիռների հետևանքով 5 մարդ է մահացել՝ Քիլիսի հրթիռակոծությունների հետևանքով մահացածների թիվը հասցնելով 8-ի։ 2016թ․ ապրիլի 12-ին Քիլիսի հրթիռակոծության հետևանքով երկու հոգի էին մահացել։ Ապրիլի 11-ի երեկոյան Քիլիսի ուղղությամբ 5 հրթիռ էր արձակվել։ Արձակված հրթիռների հետևանքով 12 հոգի վիրավորվել էր։ Ապրիլի 7-ին ևս Իալամական պետության հսկողության տակ գտնվող տարածքներից Քիլիսի ուղղությամբ երկու հրթիռ էր հարձակվել, որից 3 հոգի վիրավորվել էր։