Էրդողանի ապրիլ 24-յան ուղերձը

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած ապրիլ 24-յան պատարագի ընթացքում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական նամակը։

Առաջին անգամ հայոց ցեղասպանության 100-ամյակին Քումքափըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած ապրիլ 24-յան պատարագն այս տարի ևս իրականացվեց։

Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի իրականացրած պատարագին ներկա էին ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ AKP) պատգամավոր Մարգար Եսայանը, ԺՀԿ (Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ CHP) պատգամավոր Սելինա Դողանը, ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցության՝ HDP) պատգամավոր Կարո Պայլանը, Հիմնադրամների գլխավոր խորհրդի՝ փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ալջանը։

Պատարագի ընթացքում ցեղասպանության զոհերի հիշատակի համար մոմեր են վառվել, աղոթքներ են հնչել։ 

Էրդողանի ուղերցը, որն ընթերցվել է Աթեշյանի կողմից․

«Ողջունում եմ բոլոր հավաքվածներին, ովքեր եկել են հիշատակելու Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակը։ Ողջունում եմ նաև, որ այսօրվա արարողությունն իրականացվում է Թուրքիայում՝ օսմանյան հայերի ապրած ցավերը հասկանալու և հիշատակը ոգեկոչելու ամենաիմաստալից վայրում։ Անատոլիական հողերը, որտեղ չեն անտեսվում մարդկային պարտականությունները, որտեղ անկեղծորեն կիսվում են ուրախությունն ու ցավը, ամեն բանից առաջ են դասում խիղճը և արդարության զգացումը։ 

Շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայրի հիշատակին՝ համաձայն մեր պատմական գիտակցման և մարդկային օրենքների։ Շարունակելու ենք հիշեցնել թուրքերի և հայերի՝ շուրջ հազար տարվա համատեղ կեցության մշակույթը։ Չենք դադարելու գործել հանուն բարեկանության և խաղաղության՝ հակառակ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելության և թշնամանքի խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը։ 

Հարգում եմ հավերժացած օսմանցի հայերի հիշատակն ու ցավացություններս հայտնում ողջ մնացածների մերձավորներին։ Հարգում եմ բոլոր զոհվածների հիշատակը՝ անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք կիսում ենք այս ընդհանուր ցավը։ Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր անցյալից մինչև օրս իրենց ներդրումն են ունեցել մեր երկրում»։



Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին