Հիշատակի արարողություն՝ նվիրված Սևակ Բալըքչըին

2011թ․ ապրիլի 24-ին Թուրքիայում՝ Բաթմանում, պարտադիր զինծառայության ընթացքում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակը հարգվել է նրա շիրմի մոտ։

Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեղմանատանը՝ Սևակ Բալըքչըի շիրմի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությանը մոտ 100 հոգի է մասնակցել։ 

Ապրիլի 24-ին՝ ժամը 15։30-ին սկսած հիշատակի արարողությանը Նոր Զարթոնքը, DurDe-ն և Մարդու իրավունքների միությունը (İHD) նույնպես Բալըքչըի ընտանիքի կողքին էին։ 

Կրոնական աղոթքից հետո մամուլի հաղորդագրություն է եղել։

Նոր զարթոնքի անունից հանդես եկող Առնո Քալայջըն իր ելույթում հիշել է 1915թ․ ձերբակալված 220 հայ մտավորականներին, ցեղասպանությանը զոհ դարձած հայերին, Հրանտ Դինքին և Սևան Բալըքչըին։ Տեղի ունեցածները որպես «հայաթափում» որակող Առնո Քալայջըն նշել է, որ Դինքի և Բալըքչըի սպանություններն այդ նույն քաղաքականության շարունակությունն են։ 

Հայազգի Սևակ Բալըքչըն սպանվել էր պարտադիր զինծառայության ընթացքում։ Բաթմանի Քոզլուք գավառում զինծառայություն իրականացնող Բալըքչըն մեկ այլ զինծառայող Քըվանչ Աղաօղլուի կողմից սպանվել էր հայոց ցեղասպանության 96-ամյակին՝ 2011թ․ ապրիլի 24-ին։



Yazar Hakkında

Վարդան Էստուկյան