«Անձեռնմխելիության» առաջարկն ընդունվել է

Թուրքական մեջլիսի Գլխավոր խորհուրդը մայիսի 20-ին՝ ժամը 10։00-ին սկսել է «անձեռնմխելիության» քվեարկության երկրորդ շրջանը։ Պատգամավորների անձեռնմխելիության մասին սահմանադրության 83-րդ հոդվածի փոփոխության առաջարկով էր հանդես եկել թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։ Առաջարկի կետերի առաջին քննարկումը տեղի է ունեցել մայիսի 18-ին։ Քննարկումն ավարտվել է 348 կողմ ձայնով։ Մայիսի 20-ին կայացած երկրորդ քվեարկությամբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի ամբողջական փաթեթն ընդունվել է:

Թուրքիայի մեջլիսի Գլխավոր խորհրդում սահմանադրական փոփոխության քվեարկության երկրորդ շրջանը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Փոփոխության առաջին կետի շուրջ քվեարկությունն ավարտվել է 373 «այո»-ով՝ ընդունելով առաջարկի առաջին կետը։ Քվեարկության ընթացքում 138 դեմ, 3 անվավեր և 7 ձեռնպահ է եղել։

Գլխավոր խորհուրդը երկրորդ կետի և ամբողջական առաջարկի շուրջ քվեարկություն է իրականացրել։ Պատգամավորները երեք գաղտնի քնեարկության են մասնակցել:   

Մայիսի 20-ի քվեարկության երկրորդ շրջանը մեկնարկել է ժամը 13:40-ին: Գաղտնի քվեարկության երկրորդ շրջանի արդյունքները թուրքական մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանն է հայտարարել.

‹‹Անձեռնմխելիության›› առաջարկի երկրորդ կետի շուրջ քվեարկության արդյունքում ստացվել է 374 կողմ, 136 դեմ, 1 անվավեր, 4 անձեռնպահ, իսկ 11 թերթիկ մնացել է դատարկ:  

Առաջարկի երկրորդ կետի շուրջ քվեարկության ավարտից հետո սահմանադրական փոփոխության առաջարկի ամբողջական փաթեթի քվեարկությունն է սկսել:

Թուրքական մեջլիսի Գլխավոր խորհրդում սահմանադրական փոփոխության առաջարկի շուրջ քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է 376 ‹‹այո››-ով ամբողջական առաջարկի ընդունմամբ: 

330 կողմ ստանալու դեպքում սահմանադրական փոփոխության շուրջ հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեն անց է կացվում մեջլիսի քվեարկությունից 60 օր անց: Քվեարկությունից հետո պաշտոնական թերթում դրա մասին հայտարարություն է տրվում: Իսկ եթե մեջլիսի քվեարկության արդյունքում ստացված կողմ ձայները 367 և ավելի են, ապա սահմանադրական փոփոխության առաջարկի շուրջ հանրքվե չի անցկացում:

Մայիսի 20-ի վերջնական քվեարկության արդյունքում ստացված 376 ‹‹այո››-ն ապահովելու է ‹‹անձեռնմխելիության›› մասին սահմանադրական փոփոխության իրականացումն առանց ռեֆերանդումի: Թուրքական մեջլիսի Գլխավոր խորհրդի քվեարկություից հետո առաջարկը հաստատվելու է Թուրքիայի նախագահ Թ. Էրդողանի կողմից, որից հետո անմիջապես ուժի մեջ է մտնելու:

‹‹Անձեռնմխելիության››առաջին քվեարկությունը մայիսի 18-ին էր

Պատգամավորների անձեռնմխելիության մասին սահմանադրության 83-րդ կետում փոփոխություններ մտցնելու ԱԶԿ առաջարկի առաջին քվեարկությունը Գխավոր խորհրդում տեղի էր ունեցել մայիսի 18-ին։ Գլխավոր խորհրդի քննարկումը սկսել էր ոչ օրակարգային հարցերի քննարկմամբ։

ԹԱՄԺ (Թուրքիայի Ազգային մեծ ժողով) մայիսի 18-ի քննարկումը Ահմեդ Այդընի նախագահության ներքո է տեղի ունեցել։ 

Ոչ օրակարգային և օրակարգային քննարկումներին հաջորդել է գաղտնի քվեարկությունը։ Մայիսի 18-ին՝ ժամը 20։09-ին տեղի ունեցած քվեարկությանը մասնակցել է 536 պատգամավոր։ Սահմանադրության փոփոխության առաջարկի կետերի քննարկմանը կողմ է քվեարկել 348 պատգամավոր։

Գաղտնի քվեարկության արդյունքում 155 դեմ, 8 ձեռնպահ էր գրանցվել։ 25 թերթիկ դատարկ է եղել։ 

ԹԱՄԺ-ում քվեարկության ընթացքում եղել է ԱԶԿ 316, ԺՀԿ («Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն) 133, ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) 40, ԺԺԿ («Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցությունը) 59 պատգամավոր։ 

536 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը։

ԺԺԿ 9 պատգամավոր նիստին չէր մասնակցել։ ԺՀԿ մեկ պատգամավոր ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու նիստին։ 

Ավելի վաղ ԱԶԿ, ԺՀԿ և ԱՇԿ-ն հայտարարել էին, որ կոմղ են քվեարկելու։ Այդ դեպքում 489 կողմ ձայն էր լինելու։ Սակայն 348 պատգամավոր է կողմ քվեարկել։ 155 դեմ քվեարկողներից 50-ը ԺԺԿ պատգամավորներն են, որը նշանակում է, որ մնացաց 105-ը «այո»-ականներից են։ 

Մայիսի 20-ին կայացած երկրորդ քվեարկության ընթացքում պատկերն այլ էր: Այն ավարտվեց 376 կողմ քվեարկությամբ՝ ապահովելով սահմանադրական փոփոխության առաջարկի ընդունումն առանց հանրաքվեի անցկացման: 

Առաջարկը, որն ընդունվեց քվեարկության երկրորդ և որոշիչ քվեարկությամբ, նախատեսում է սահմանադրությանը կետ ավելացնել, ըստ որի անձեռնմխելիությունից զրկվելու են այն պատգամավորները, ում մասին կազմված արձանագրություններ կան: