Թուրքական վարչապետի համար սովորական, Գերմանիայի համար ամոթալի

Երկու երկրների մոտեցումների տարբերությունը բացահայտում է շատ ավելին, քան ցեղասպանությունը։

Շաբաթներ շարունակ և՛ Գերմանիայում, և՛ Թուրքիայում լայնորեն քննարկվող հայոց ցեղասպանության բանաձևն ընդունվեց Գերմանիայի խորհրդարանի կողմից։ «Քրիստոնեական միություն» կուսակցությունների, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության և Կանաչների կուսակցության կողմից պատրաստված նախագիծն ընդունվել է, քվեարկության ընթացքում 1 դեմ, 1 ձեռնպահ է եղել։ Այս նախագիծը տարբերվում է մնացած նախագծերից, քանի որ ընդունում է Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակից Գերմանիայի մեղսակցությունը հայոց ցեղասպանության գործում։ 

Գերմանական Բունդեսթագը հայտարարում է, որ «ցավ է ապրում, որ չնայած հայերի կազմակերպված տեղահանման և ոչնչացման մասին գերմանացի դիվանագետների և միսիոներների միջոցով ստացված տեղեկություններին՝ Գերմանիան ամոթալի դեր է ունեցել մարդկության դեմ իրականացվող այդ հանցագործության մեջ՝ այն կանխելու ջանքեր չգործադրելով»։ Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «1915թ․ տեղի ունեցածները պատերազմական պայմաններում սովորական դեպքեր են, որոնք կարող են տեղի ունենալ բոլոր երկրներում։ Երկու երկրների մոտեցումների տարբերությունը բացահայտում է շատ ավելին, քան ցեղասպանությունը։

Թուրքիայի գլխավոր խնդիրը հայոց ցեղասպանության գիտակցությունն է։ Հայոց ցեղասպանությունը հիմքն է մեր օրերում քրդաբնակ նահանգներում տեղի ունեցողների, հիմքն է մարդկության դեմ հանցագործությունների։ Գլխավոր դաշնակիցը ցեղասպանության մեջ իր դերը «ամոթալի» է անվանում, մինչդեռ Թուրքիայի պաշտոնական ժխտողականությունը շատ ավելի աղետալի պատկեր է ստեղծում։ Սրանից հետո որդեգրվելիք դիրքորոշումը ցույց է տալու, թե ինչպիսի երկրի քաղաքացիներ ենք լինելու։