Ջեմ Օզդեմիրը մահվան սպառնալիքներ է ստանում

Գերմանիայի խորհրդարանում հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Բանաձևի պատրաստման աշխատանքներում կարևոր դեռ ստանձնած Կանաչների կուսակցության թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մահվան սպառնալիքներ է ստանում։

Հունիսի 2-ի քվեարկության արդյունքում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոքներ և սպառնալիքներ են հնչում։ Ինչպես հաղորդում է «Deutsche Welle» թուրքերենը՝ սպառնալիքները հիմնականում Կանաչների կուսակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրին են ուղղված։ Հատկապես սոցցանցերում և տարբեր լրատվական կայքերի նյութերի մեկնաբանություններում լուրջ քննադատություն է հնչում Ջեմ Օզդեմիրի դեմ։ Որոշ մեկնաբանություններ մահվան սպառնալքիներ են պարունակում։ 

Տան անվտանգության միջոցառումները խստացվել են

«Welt am Sonntag»-ի հետ զրույցում Ջեմ Օզդեմիրի գրասենյակից Մարկ Բերթոլդը նշել է, որ նվաստացումների և շարժումների սովոր են․ «Սակայն մինչ այժմ այսքան շատ մահվան սպառնալիքների չէինք հանդիպել»։ «Ծայրահեղ աջակողմյան շաժումները միայն գերմանացիներին չեն հատուկ, Թուրքիայում, Գերմանիայում բնակվող թուրքերին էլ են հատուկ։»,- նշել է Բերթոլդը։ Թերթը նաև տեղեկացնում է, որ հունիսի 2-ի քվեարկությունից հետո Ջեմ Օզդեմիրի տան շուրջ անվտանգության աշխատակիցների թիվը ավելացվել է։ 

Ջեմ Օզդեմիրը, ով ցեղասպանության ճանաչման նախագծը խորհրդարանի օրակարարգ առնելու գործընթացը ղեկավարողների շարքում էր, իր ելույթներից մեկում նշել է․ «Այն, որ Գերմանիան ժամանակին օժանդակել է ցեղասպանության իրականացմանը, դեռ չի նշանակում, որ այժմ կանգնելու է ցեղասպանությունը ժխտեղների կողքին»։

Էրդողանքի քննադատությունը

Օզդեմիրին քննադատողների շարքում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Լավ, ո՞վ է այս սկանդալային իրադրության պատասխանատուն։ Արմատները, ծագման վայրը չեմ նշելու․ նրա ծագման վայրի տեղացիներն այժմ կողքիս են, իմ առջև են, և նրանք էլ, անշուշտ, անհրաժեշտ ամեն ինչ ասում են։ Արմատներով այստեղից է, սակայն նրան գեթ մեկ անգամ թուրք չեմ կարող անվանել։ Ինչու՞։ Որովհետև այս ազգի արյունը երակներում հոսող ոչ ոք այս ազգին իբր հայոց ցեղասպանության մեջ չի մեղադրի, չի կարող անել դա»։