Աթեշյանի նամակի դեմ բողոքները շարունակվում են

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում մեծ բողոք է առաջացրել։ Հայ համայնքի ներկայացուցիչները նյութի առնչությամբ իրենց կարծիքներն են փոխանցել «Ակօս»-ին։

«Թուրքիայի հայերի անունից չի կարող կարծիք հայտնել»

Վարդգես Հերգել (Գրաֆիկական դիզայներ, 50 տարեկան)

Չկարողանալով անտարբեր մնալ անցյալում տեղի ունեցած «մած աղետի» վերաբերյալ՝ Գերմանիան ներողություն խնդրեց իր բաժին մեղքի համար։ Սա ինձ՝ որպես հայի ուրախացրեց։ Ի հակադրություն սրա՝ մեկ այլ երկրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ելույթ ունեցող հոգևորականը ելույթ է ունենում ամբողջ հայերի անունից։ Սա, նախ և առաջ, էթիկ չէ։ Ամեն ոք պետք է իր պարտավորություններն իրականացնի։ Մեր պատրիարքական փոխանորդն էլ պետք է ընտրությունների համար համապատասխան ընտրական մթնոլորտ ստեղծի և իր տեղը զիջի ընտրված պատրիարին։

«Ճնշման տա՞կ է գրվել»

Հ․ Մ․ (Ուսուցիչ, 46 տարեկան)

Պատրիարքական փոխանորդը ստիպվա՞ծ է եղել նման նամակ գրել։ Արդյո՞ք ինքն է որոշել գրել։ Ճնշումն իսկապե՞ս մեծ է։ Կարող է խոսք լինել շատ հանգամանքների մասին, որոնց մասին տեղյակ չենք։ Անշուշտ ավելի լավ կլիներ, եթե ընդհանրապես չգրվեր։ Պատրիաքական փոխանորդի մասին մեր հասարակությունն վաղուց է լավ կարծիք չունի։ Այս նամակն էլ այս հարցում եղած տեսակետներն ավելի է ամրապնդում։

«Այս հայտարարությունը պատրիարքարանի նկատմամբ վստահությունը պակասեցրեց»

Մուրադ Մըհչը (Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, 41 տարեկան)

Աթեշյանի հայտարարությունն իր հոգեվիճակն է արտահայտում։ Այդ նամակը նաև հայ համայնքի նկատմամբ ճնշումներն է ցույց տալիս։ Մյուս կողմից էլ Աթեշյանի նամակը սոցցանցերում տեղադրել էին Էրդողանի նկարով։ Նման հայտարարության հետ ավելի ճիշտ կլիներ իր կամ մեր պատրիարքարանի նկարն օգտագործել։ Այս հարցի ամբող պատասխանը միգուցե հենց սրանում է․․․ Մեր հարգելի հոգևորականի հայտարարությունը միայն իրեն է պատկանում։ Այս հայտարարությունը հայ համայնքի հետ խորհրդակցելով չի արվել։ Նա ընտրված պատրիարք չէ։ Մասնակցածս բոլոր հաղորդումներում հոգևորականի հայտարարության մասին են հարցնում։ Շրջապատիցս հասկանում եմ, որ այս հայտարարությունից հետո մեր համայնքի վստահությունն առ պարաիարքարան պակասել է։

«Աթեշյանը ճիշտ է արել»

Անդո Բոյնուքալըն (Արծաթագործ, 51 տարեկան)

Ինքն էլ մի բան գիտի, ստիպված է իր քաղաքականությունն անել։ Ի՞նչ աներ։ Վատ խոսեր և կռի՞վ աներ։ Աթեշյանը թե իր, թե համայնքի տեսանկյունից ճիշտ է վարվել։

«Նամակն առ ոչինչ է»

Երվանդ Օզուզուն (Բաքըրգյուղի քաղաքապետարանի խորհրդի անդամ, 76 տարեկան)

Ըստ իս՝ գրված նամակն առ ոչինչ է։ Չեմ կարծում, որ նամակն իր կամքով է գրել։ Ճնշման տակ է գրված։ Կարծում եմ, որ աշխարհի մի շարք ծայրերում բնակվող հայերի համար նույնպես այս նամակն առ ոչիչն է։

«Ավելին է անելու՝ զավթած աթոռը պահելու համար»

Քայուշ Գավրիլոֆ

Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետության օգնությամբ զավթած աթոռը պահելու համար ստիպված է և ստիված է լինելու նմանօրինակ քայլեր անել։ Պաշտոնը միայն այդ եղանակով կարող է պահել։ Ասում են թե հասարակությունը շատ բան չգիտի, թե ճնշման տակ է, այդ պատառով էլ նման կերպ է վարվում։ Նախ և առաջ, ոչ ոք իրեն այդ աթոռին ստիպողաբար չի նստեցրել, եթե նմանատիպ ճնշումների է ենթարկվում, թող վեր կենա այդ աթոռից և այն փոխանցի մեկին, ով գլուղը չի կախի նման ճնշումներից և հայ ժողովրդի պատիվը գետնով չի տա։ Եթե իր աթոռը բաց չի թողնում, ապա թող ժողովրդի անունից չխոսի, թող իր և իր գործընկերների անունից խոսի։