Թուրքերեն, անգլերեն, քրդերեն կարելի է, հայերեն՝ ոչ

Թուրիայի Իգդիրի Թուզլուջա (պատմ․ Կողբ) շրջանի մուտքի և ելքի կամարներին թուրքերեն, անգլերեն, քրդերեն և հայերեն քառալեզու «բարի եկաք» և «ցտեսություն» գրություններն էին տեղադրվել։ Կամարների հայերեն գրություններն ապամոնտաժվել են։

Թուզլուջայի քաղաքապետարանի որոշմամբ 2015թ․ նահանգի մուտքի և ելքի կամարներին տեղադրված քառալեզու գրության հայերեն տարբերակն ապամոնտաժվել է։ Ավելի վաղ կամարներին տեղադրված հայերեն գրության տառերը անհայտ անձանց կողմից կոտրվել էին։ 

Հայաստանի հետ սահմանին գտնվող Թուզլուջայում տեղադրված հայերեն գրությունը, ըստ որոշ տեղեկություների, քաղաքի ադրբեջանական ծագում ունեցող բնակիչների բողոքն է առաջացրել։ Հայերեն գրությունները երեկ ապամոնտաժվել են։ 

«Այս թեմայի մասին խոսել չենք ցանկանում»

Նյութի մասին տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք Թուզլուջայի քաղաքապետարան, որտեղից նշեցին, որ այս մասին խոսել չեն ցանկանում։ 

Թուզլուջայի համաքաղաքապետ «Դեմոկրատ շրջանների» կուսակցության անդամ Մեհմեդ Գյուլթեքինը քառալեզու գրությունների տեղադրման ժամանակ հետևյալ հայտարարությամբ էր հնդես եկել․ «Հանրապետական շրջանից առաջ Թուզլուջան հայրով էր բնակեցված։ Այստեղ մի շարք տեղանուններ հայերեն են։ Հայ ժողովուրդն ապրել է այստեղ, այս շրջանի ստեղծման գործում ներդրում ունի, անցյալ, պատմություն ունի այստեղ։ Որպես այս ամենին հարգանքի նշան՝ օգտագործել ենք նաև հայերենը»։