Իսկ մյուսնե՞րը

Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի ելույթը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու մասին, բուռն քննարկումների առիթ է ստեղծել: Սիրիացի փախստականներին քաղաքացիություն տրամադրելու պատրաստություններն ակամայից հիշեցնում են այն խոստումները, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ժամանակին տվել է սփյուռքում ապրող հայերին և պոնտացի հույներին: Այս թեման հետազոտող ակադեմիկոսներն իրենց տեսակետներն են ներկայացրել ‹‹Ակօս››-ին:

‹‹Իրավական երաշխիքները պարտադիր են››

Մարմարայի համալսարանից դոցենտ Գյունայ Գյոքսու Օզդողան 

‹‹Սիրիացիների քաղաքացիության և ժամանակին Թուրքիայից ստիպողաբար տեղահանվածների քաղաքացիության հարցերը միմյանցից շատ տարբեր են: Քաղաքացիություն շնորհելու ամենամեծ խնդիրը գործող իրավական երաշխիքների բացակայությունն է: Այսինքն՝ այսօր նախագահի նախաձեռնությամբ քաղաքացիություն ստացած Սիրիայի քաղաքացիները վաղը կարող են մեկ ուրիշի նախաձեռնությամբ զրկվել այս քաղաքացիությունից:

Մյուս կողմից էլ ավելի ճիշտ կլինել Սիրիայի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ շնորհելը, քան նրանց քաղաքացիություն տրամադրելը: Այլապես մարդիկ, բնականաբար, սրան նայում են որպես ‹‹հավանական ձայներ›› հավաքելու միջոց և սա շատ տհաճ իրավիճակ է:

Նույնը սփյուռքում ապրող հայերի և պոնտացի հույների մասին կարող ենք ասել: Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նախարար Օմեր Չելիքը ժամանակին կոչ էին արել Թուրքիայից գաղթածների ժառանգներին վերադառնալ Թուրքիա և խոստացել էին քաղաքացիություն տրամադրել նրանց: Սակայն այն ժամանակ էլ այս ամենը իրավական ոչ մի երեշխիք չուներ: Առանց դրա ոչ ոք ռիսկի չի դիմի››:

 

‹‹1071-ից առաջ այստեղ բնակվողներին թող չմոռանան››

Անկարայի համալսարանից Պրոֆ. դոկտոր Բասքըն Օրան

‹‹Անգամ ամենամոլի ԱԶԿ-ականը (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ AKP) կընդունի, որ Սիրիայի քաղաքացիներին քաղաքացիություն շնորհելու ցանկությունը նրանց որպես ձայների պահեստ օգտագործել է:

Եթե ԱԶԿ իշխանությունը ցանկանում է գործել ինչպես իսկական պետություն, ապա պետք է ընդդիմության հետ քաղաքակիրթ և խելացի կերպով գաղթի և քաղաքացիության քաղաքականություն մշակի: Հակառակ դեպքում պահանջարկից ամեն ինչ իրար է խառնվելու, և ոչ ոքի չեն կարողանալու բավարարել. մեսխեթացիները, աֆղանները, կիպրոսցիները, բուրղարացիները միանգամից հայտնվելու են պահանջներով և ապշանքի մատնեն ԱԶԿ-ին:

Եթե գաղթի և քաղաքացիության քաղաքականությունը հիմնված լինի ոչ թե արյան և կրոնի, այլ տարածքային եղբայրության վրա, ապա այս հնարավորությունը պետք է նախևառաջ 1071-ից դարեր առաջ այս տարածքներում բնակություն հաստատածների թոռներին տրվի. 1915-ին վտարած հայերի երեխաներին, 1964-ին վտարված պոնտացի հույների երեխաներին:

Սիրիացիների ձայները հավաքելու համար այս խեղճ մարդկանց օգտագործելը ԱԶԿ-ի վրա շատ թանկ կնստի››:

 

‹‹Օսմանյան կայսրությունը միայն արաբ և մահեդականները չէին››

Բիլգի համալսարանից Պրոֆ. դոկտոր Այհան Աքթար

Բիլգի համալսարանից Այհան Աքթարը կարծում է, որ Սիրիայի քաղաքացիների հետ մեկտեղ քաղաքացիություն կարող է տրամադրվել նաև բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել Թուրքիան:

‹‹Այժմ թոշակառու, նախկին դեսպան Վոլքան Վուրալը որոշ ժամանակ առաջ առաջարկել էր 100 տարվա ընթաքում այս կամ այն պատճառներով Թուրքիան ստիպողաբար լքածների թոռներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել: Նա առաջարկել էր վարկ տրամադրել, եթե այդ անձիք ցանկանան սեփական բիզնես ստեղծել, և պարտադիր զինվորական ծառայություն չպահանջել նրանցից: Այս առաջարկը կարող է օրակարգ մտցվել, Օսմանյան կայսրություը միան արաբ և մահմեդականները չէին››:a