‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդը›› հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին

Թուրքական TRT հեռուստաալիքով ըթերցվել է ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդ›› կոչված խմբի հաղորդագրությունը, որում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը վերցրել են իրենց ձեռքը:

TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում ընթերցվող հաղորդագրության մեջ նշվել է, որ իշխանությունն այլևս ‹‹Հայրենիքի խաղաղության խորհուրդ›› կոչված խմբի ձեռքերում է, և երկրում պարետային ժամ է հայտարարվել: 

NTV հեռուստաալիքով ընթերվող հաղորդագրության մեջ նշվել է, որ ‹‹Թուրքիայի զինված ուժերը վերցրել են իշխանությունը››:

Հաղորդագրության մեջ նշված է. ‹‹Սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վերականգնման, երկրում օրենքի ուժի վերահաստատման,  խանգարված հասարակական անվտանգության կարգը վերականգնելու համար Թուրքիայի զինված ուժերը երկրի իշխանությունն ամբողջովին վերցրել են իրենց ձեռքը:

Մեր բոլոր միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը շարունակում են մնալ ուժի մեջ: Ցանկանում ենք լավ հարաբերություններ պահել աշխարհի մյուս երկրների հետ››:

Թուրքական ‹‹Անադոլու›› լրատվական գործակալությունը հայտարարել է, որ գենշտաբի պետը պատանդ է վերցվել: