Հրաժարականներ և սահմանափակումներ Թուրքիայի ակադեմիական կյանքում

Թուրքիայի Բարձրագույն կրթական խորհուրդն արգելել է ակադեմիկոսների ելքը Թուրքիայից։ Բարձրագույն կրթական խորհուրդը հետ է կանչել այլ երկրներում պաշտոններ զբաղեցնող ակադեմիկոսներին, ինչպես նաև պահանջել է 1577 դեկանի հրաժարականը։

Բարձրագույն կրթական խորհուրդը (ԲԿԽ) բոլոր ռեկտորներից պահանջել է համալսարաններում աշխատող և «զուգահեռ կառույցների» հետ կապ ունեցող ակադեմիկոսների և աշխատակիցների իրավիճակի հստակեցում իրականացնել, գործողություններ ձեռնարկել և արդյունքները գրավոր կերպով ներկայացնել մինչև օգոստոսի 5-ը։

ԲԿԽ-ն նաև արգելել է Թուրքիայի ուսումնական հաստատություններում աշխատող ակադեմիկոսներին գիտական ուսումնասիրությունների համար արտասահման գործուղելը։ 

Թուրքիայի ԲԿԽ-ն 1577 դեկանի հրաժարականն է պահանջել։ 

ԲԿԽ-ն դեկաններից պահանջել է հրաժարական տալ։ Թուրքիայի Ազգային կրթության նախարարության 15․200 աշխատակից ազատվել է ստանձնած պարտականություններից։ Նշվում է, որ մեծամասնությունն ուսուցիչ, ուսուցչուհիներ են։