«Ակօս»-ի խորագիրը՝ «Միակ ուղին ժողովրդավարությունն է»

Մի շրջան է, երբ, ավելի քան երբեք, ժողովրդավարության և մարդու իրավունքների կարիքն ունենք։

Հուլիսի 15-ին գործի դրված տանկերը Թուրքիայում սարսափելի գիշեր ստեղծեցին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը՝ ԹԱՄԺ, և մեծաթիվ կառույցներ ռմբակոծվեցին, հարձակման ենթարկվեցին, զինվորական հեղաշրջման փորձ իրականացնողների կրակոցները և նետած ռումբերը շատ թվով քաղաքացիների մահվան պատճառ դարձան։ Թուրքիան հեռուստաէկրանների դիմաց, վախի և անհանգստության մեջ հետևում էր այս զինված հեղաշրջման փորձին և այդ փորձի տապալման գործընթացին։ Հայտնում ենք, որ «Ակօս»-ը դեմ է ամեն տեսակ հակաժողովրդավարական նախաձեռնության։

Հեղաշրջման փորձի տապալումն ինչքանով դրական լինի, այդ հեղաշրջման տապալումից հետո առաջացած մթնոլորտն այդքան հարցականներով լի է երևում։ Նշան կան, որ հեղաշրջման փորձից առաջացած ուժի կենտրոնացումը հեղաշրջման փորձի տապալումից հետո բազմապատկվելով շարունակվելու է։ Մեդիայի վրա իրականացվելիք ճնշման ակնարկներն ակնհայտ են։ 

Իսկ ավելի կարևորը՝ սկսում է մի շրջան, երբ կախաղանը, խոշտանգումների պրակտիկան և միջոցները օրակարգում են հայտնվում, և սա որպես բական երևույթ է ընկալվում, երկրում արտակարգ դրություն է հայտարարվում։ Ռազմական հեղաշրջման իրականացման դեպքում իրականացվելիք միջոցառումների կիրառումը ժողովրդավարության առումով լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Նմանապես, հեղաշրջմանն իսկապես առերեսվելու տեսանկյունից կարևոր է, որ հեղաշրջման փորձ իրականացրածներն արդար կերպով պատժվեն։ Մի շրջան է, երբ, ավելի քան երբեք, ժողովրդավարության և մարդու իրավունքների կարիքն ունենք։