Էրդողանը հրաժարվել է իր հարուցած դատական գործերից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարվելու է իրեն վիրավորելու համար հարուցված դատական գործերից։ Էրդողանի փաստաբան Հուսեյին Այդընը նշել է, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ-HDP) դեմ հարուցված դատական գործերից բացի մյուս բոլոր դատական գորժերից հրաժարվելու են։

«Մինչ այժմ իմ հասցեին անարգալից ելույթներ, հայհոյանքներ հնչեցրած բոլորին այս անգամ ներում եմ և նրանց դեմ բացված դատական գործերից հրաժարվում եմ»,- իր հայտարարության մեջ նշել է Էրդողանը։ Այս հայտարարությունից հետո Էրդողանի փաստաբան Այդընը անմիջապես դիմում է ներկայացրել՝ հրաժարվելու Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահների դեմ Էրդողանի հարուցած դատական գործերից։ Էրդողանի փաստաբանը հայտարարել է, որ սա ԺԺԿ-ին չի վերաբերվում։

Էրդողանի փաստաբանը նշել է, որ պատրաստվում են հրաժարվել նաև պատգամավորների դեմ հարցուցված դատական գործերից։ Նա հայտարարել է, որ պատգամավորների անձեռնմխելիության պատճառով պատգամավորների դեմ հարուցված մեղադրանքները չէին ընդունվում։ «Պատգամավորների անձեռնմխելիության վերացման գործընթացը ժամանակավորապես դադարեցլվել է, մենք էլ պատգամավորների դեմ հարուցած դատական գործերից հրաժարվելու ենք»,- նշել է Թուրքիայի նախագահի փաստաբանը։ Նա նաև տեղեկացրել է, որ հրաժարվելու են Էրդողանի՝ Գերմանիայում հարուցած դատակն գործից։