Դեմիրթաշի և Օնդերի համար 5 տարվա ազատազրկման պահանջ

Բաքըրգյուղի հանրապետական դատախազությունը մեղադրական ակտ է կազմել, որում պահանջում է «ահաբեկչական խմբավորման քարոզչության» համար 5 տարվա ազատազրկման ենթարկել Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի նկատմամբ։

2013թ․ մարտի 17-ին Զեյթինբուռնուի հանրահավաքի ընթացքում իրականացրած ելույթներում «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու համար HDP համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցության Անկարայի պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի նկատմամբ 5 տարվա ազատազրկման պահանջով մեղադրական ակտ է կազմվել։ 

Գրավոր պաշտպանություն չի արվել

Դեմիրթաշին և Օնդերին հրավերներ են ուղարկվել՝ վկայության և պաշտպանական գրությունները ներկայացնելու համար։ Սակայն ինպես նշվում է՝ Դեմիրթաշն ու Օնդերը վկայության չեն ներկայացել, գրավոր պաշտպանությունները ևս դատախազություն չեն հասել։